Կա մի որոշ մասսա, որ հիասթափված է Փաշինյանի իշխանությունից,նրանք իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին

6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն իր քաղաքական ուղին տեսնում է միայն Հանրապետական կուսակցության հետ, իսկ որ ՀՀԿ-ն առաջիկայում ևս լինելու է խորհրդարանում, վստահ է:

«Երբևէ մտքովս չի անցել տեղափոխվել որևէ տեղ, հույս ունեմ, չի էլ անցնի, ես այս քաղաքական ուժի հետ եմ, և կարծում եմ, որ իմ հետագա  քաղաքական գործունեությունը կշարունակվի ՀՀԿ-ի հետ: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն ունի զգալի շանսեր խորհրդարանում հայտնվելու, որովհետև ստեղծված նոր իրավիճակում ուժեղ ընդդիմություն է պետք, որպեսզի իշխանությունը ճիշտ ուղով ընթանա»,-նշեց նա «Առանցքում» հաղորդման շրջանակում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS