ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու մասին
Այսօր «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»- ում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրառանալով ու պատասխանելով կրթական ոլորտին վերաբերող մի շարք օրակարգային ու հրատապ հարցերի, խոսեց նաև հետագայում բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու իր ցանկության մասին:
«Անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր կրթական քաղաքականության խնդիր է, որը մենք պետք է քննարկենք: Շատ հուսով եմ, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ ապահովելով՝ մենք նաև կանդրադառնանք ու կքննարկենք բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հարցը:
Հիմա չեմ ուզում ասել, որ սա օրակարգային հարց է՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը, բայց դա շատ ցանկալի կլինի, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը ամբողջությամբ անվճար լինի»: