Կեղծ ու նախանձ ընկերոջ նշանները․․․Հեռու մնացեք այս հատկանիշերը ունեցող մարկդանցից

Կեղծ ու նախանձ ընկերոջ նշանները․․․Հեռու մնացեք այս հատկանիշերը ունեցող մարկդանցից։Ամենասարսափելին, երբ ուշ ես հասկ անում, որ ընկերդ ընկեր չէ:Ահա այս նշաններով կարող եք բացահայտել կեղծ ընկերոջը.

1․ Կեղծ ընկերը միայն իր մասին է խոսում: Մեծ ձանձրույթով է լսում, երբ խոսում եք ձեր խնդիրների մասին: Իսկույն շատ կարևոր և անհետաձգելի գործեր են առաջանում այդ պահին: Նրան հետաքրքիր չեն ձեր կյանքում եղած դժվարությունները:

2․ Կեղծ ընկերը միշտ ահավոր զբաղված է, երբ հարկավոր է նրա օգնությունը: Իսկ ահա ինքը ձեզնից մշտապես խնդրում է օգնություն:

3․ Նա չի գնահատում ձեր ժամանակն ու հանգիստը: Նա կարող է զանգել ձեզ առավոտյան ժամը հինգին և պատմել իր խնդիրների մա սին: Կամ խնդրել կատարել մի աշխատանք, որպիսի ուրիշին չվճարի դրա դիմաց:

4․ Կեղծ ընկերը ծաղրում է ձեզ ուրիշների ներկայությամբ: Ուրիշների ներկայությամբ քննադատում է: Պատմում է ձեզ տհաճ պատմութ յուններ, ինչը ձեր մասին են ասել: Նա ինքն է լսել դա, բայց չգիտես ինչու, թույլ է տվել, որ խոսեն:

5․ Կեղծ ընկերը արժեզրկում է ձեր հաջողությունները: Կամ պարզապես ուսերն է թափ տալիս, այ քեզ ձեռքբերում: Կամ ասում է, որ այդ հաջողությունը երկարատև չէ:

6․ Կեղծ ընկերը քննադատում է ձեզ ձեր մեջքի հետևում: Ուրիշներին պատմում է ձեր անձնական կյանքի մասին: Իբր պատահաբար պատմում է ձեր գաղտնիքները, որոնցով դուք իր հետ կիսվել էիք:

7․ Կեղծ ընկերն օգտագործում է ձեր ծանոթություններն ու կապերը՝ առանց ձեզ տեղյակ պահելու: Եվ վարկենաբար ընկերանում է ձեր հին ընկերների հետ: Սոցցանցերում ինչ-որ բան է խնդրում կամ իր ծառայություններն է առաջարկում:

8․ Կեղծ ընկերը նախանձկոտ է: Նա միայն խոսքերով է կարողանում աջակցել ձեզ դժվար պահին: Հոգու խորքում նա ուրախանում է ձեր անհաջողություններով: Կամ ասում է, որ ինքը զգուշացնում էր: Իսկ ձեր ուրախության ժամանակ նա թախծոտ և բարկացած է…

9․ Շատ են կեղծ ընկերոջ նշանները

Նա մոռանում է փոքր պարտքերի մասին և չի վերադարձնում գումարը, իբր մոռացել է: Իսկ իր կողմից մատուցած չնչին ծառայության մասին կարող է հայտնել ի լուր աշխարհի: Նա սկսում է սիրախաղ անել ձեր սիրեցյալի հետ…

Հեռու մնացեք կեղծ ընկերոջից: Այդպիսի մարդու հետ վտանգավոր է քայլել կյանքում…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS