Աշխարհում շատ կան ազնիվ և անկեղծ մարդիկ, կան նաև այնպիսիները,ովքեր դիմակ են կրում, թաքցնելով իրենց իսկական էությունը։Կենդանակերպի այս նշաների ներկայացուցիչները չափազանց անկեղծ են և ազնիվ։
Խեցգետին
Խեցգետինները կարող են դադարեցնել շփումը նրանց հետ, ով իրենց խաբել է, քանի որ նրանք երբեք չեն ստում և ատում են խաբեբաներին։ Այդ նշանի ներկայացուցիչները ուշադիր են և հոգ են տանում իրենց շրջապատի մարդկանց նկատմամբ և երբեք չեն ստում նրանց։
Առյուծ
Այս նշանի ներկայացուցիչները զգուշորեն են մոտենում մարդկանց և բոլորի հետ չէ, որ մտերմանում են։ Նրանք անմիջապես զգում են խաբեբաներին։ Իրենց բնույթով Առյուծները բաց են և կարող են ի ցույց դնել իրենց զգացմունքները, նրանք չեն հասկանում այն մարդկանց, ովքեր ստում են և անկեղծ չեն։
Կարիճ
Կարիճները անկեղծ են բոլորի հետ։ Նրանք առանց դժվարության բացահայտում են սուտը, և խուսափում են նման մարդկանց հետ հանդիպումներից։ Սուտը, խաբեությունը նրանց կարծիքով թուլության նշան է և իմաստ չեն գտնում շարունակելու շփումը։ Ջրհոսները չեն հանդուրժում դավաճանությունը։
Ջրհոս
Ջրհոսներն աչքի են ընկնում անկեղծությամբ։ Նրանք կարողանում են բարդ իրավիճակը տեսնել տարբեր կողմերից և նրանց գերթե հնարավոր չէ խաբել։ Նրանք երկրորդ շանս են տալիս, բայց կրկնվելու դեպքում երես են թեքում։