ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենադեպրեսիվ նշանները․․․Ստուգեք՝ արդյո՞ք դուք ցուցակում եք

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենադեպրեսիվ նշանները․․․Ստուգեք՝ արդյո՞ք դուք ցուցակում եք։Որոշ մարդիկ մյուսներից ավելի հաճախ են տա ռապում ընկճվածությունից և դեպրեսիայի հակվածություն ունեն, և աստղագուշակները վստահ են՝ դա մեծապես կախված է Կենդան ակերպի նշանից։ Պարզվում է՝ աստղերի դասավորությունը ծննդյան պահին կարող է զգալիորեն ազդել հուզական վիճակի և աշխարհը նկալման վրա։ Կենդանակերպի այս նշանները հակված են կյանքը տեսնելու ավելի մռայլ և մոխրագույն երանգներով, քան մյուսները։ Նրանց համար շատ ավելի դժվար է նկատել պայծառ պահերը և զգալ կյանքի ուրախությունը։

Կենդանակերպի 5 նշան, որոնք ամենից հաճախ են բախվում դեպրեսիայի հետ

♓ Ձկներ

Ձկներն ամենաէմոցիոնալ և զգայուն նշաններից են։ Նրանք բարի են, կարեկից և միշտ պատրաստ են օգնել ուրիշներին։ Սակայն նրա նց բարձր հուզականությունն ու անձնազոհության հակվածությունը հաճախ դառնում են դեպրեսիվ վիճակների պատճառ։ Ձկներն աշ խարհն ընկալում են շատ պայծառ ու դրական, սակայն բախվելով դաժան իրականությանը՝ հեշտությամբ հիասթափվում են։ Կատարվ ող իրադարձությունները վերահսկելու անկարողությունը խորապես վիրավորում է նրանց, և նրանք նախընտրում են լուռ տառապել՝ փորձելով շրջապատին ցույց չտալ իրենց ապրումները։

♉ Ցուլ

Ցուլերը շատ կապված են տնային հարմարավետությանն ու հանգստությանը։ Նրանց դեպրեսիան կարող է սկսվել անսպասելի, հատ կապես եթե այլ մարդկանց կյանքում տեղի են ունենում պայծառ և ուրախ իրադարձություններ, որոնց ֆոնին նրանք իրենց բավականա չափ հաջողակ չեն զգում։ Դեպրեսիայի ընթացքում այս նշանի ներկայացուցիչները հակված են շատակերության, քնկոտության և մեն ակ մնալու ցանկության։ Վատ տրամադրությունը հաղթահարելու համար նրանք սկսում են ակտիվորեն զբաղվել տնային գործերով, հա տկապես՝ թխելով կամ ուտեստներ պատրաստելով։

♋ Խեցգետին

Խեցգետիններն ամենահոգատար և անձնուրաց նշաններից են։ Նրանք պատրաստ են զոհաբերել իրենց հանուն մտերիմների և ընկե րների՝ մոռանալով սեփական հետաքրքրությունների ու կարիքների մասին։ Սակայն, եթե Խեցգետինները չեն ստանում ճանաչում կամ երախտագիտություն իրենց ջանքերի դիմաց, նրանք հեշտությամբ կարող են ընկնել դեպրեսիայի մեջ։ Իրենց թերագնահատված և մոռ ացված զգալով՝ Խեցգետինները փակվում են իրենց մեջ, ինչն էլ ավելի է խորացնում նրանց վիճակը և հանգեցնում երկարատև ընկճվ ածության։

♏ Կարիճ

Կարիճներն ունեն նուրբ և խոցելի հոգի, թեև փորձում են դա թաքցնել ուժի և վստահության դիմակի հետևում։ Այս նշանի ներկայա ցուցիչները շատ սուր են արձագանքում հարաբերություններում առկա խնդիրներին և մարդկանց հետ շփման անհաջողություններին։ Ընդ որում, Կարիճները հազվադեպ են խոստովանում իրենց դեպրեսիան և երբեք շրջապատին ցույց չեն տալիս իրենց իրական զգաց մունքները՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կարող է օգտվել իրենց խոցելի վիճակից։

♑ Այծեղջյուր

Այծեղջյուրները հայտնի են իրենց վճռականությամբ և համառությամբ, նրանց դժվար է որևէ բանում համոզել։ Սակայն արտաքին ուժի հետևում թաքնված է ներքին կասկած և անվստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Հենց սա էլ կարող է դառնալ Այծեղջյուրների դեպրեսիայի պատճառը։ Շրջապատի կողմից նրանց կյանքին միջամտելու կամ ճնշում գործադրելու ցանկացած փորձ հանգեցնում է խորը ընկճվածության։ Նման վիճակներից խուսափելու համար Այծեղջյուրներին հարկավոր է սովորել հավատալ սեփական ուժերին և ավելի շատ վստահել մտերիմներին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS