ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենանվիրված նշանները․․․Նվիրվածությունը կարևոր հատկություն է ցանկացած մարդու համար։ Կենդանակեր պի ոչ բոլոր նշաններն են նվիրված սիրո և ընկերության մեջ, ոչ բոլորն են պատրաստ մինչև վերջ գնալ մտերիմների հետ, անկախ ամ են ինչից աջակցելով նրանց։
Նվիրվածությունը կարևոր է ոչ միայն սիրո, այլ նաև ընտանեկան կապերի, ընկերության, աշխատանքի մեջ։ Կան Կենդանակերպի նշա ններ, ովքեր փնտրում են միայն իրենց շահը, ուստի նրանցից նվիրվածություն չպետք է սպասել։ Չի կարելի դատապարտել այդ մարդկ անց, քանի որ ոչ ոք չգիտի նրանց իրական նպատակները, արատները և թուլությունները:
Խոյ
Խոյերը նվիրված են, նրանք ընկերներին դժբախտության մեջ չեն թողնում: Ընդ որում՝ սա վերաբերում է Կենդանակերպի այս նշանի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Խոյերն իրենց զգացմունքները հենց նվիրվածությամբ են արտահայտում: Եթե նույնիսկ նրանք չեն ցանկանում օգնել ձեզ, միևնույն է, չեն մերժի: Նրանք բավական արագ ռիթմով են ապրում, սակայն ժամանակ են գտնում ընկերների և մերձավորների համար:
Ցուլ
Ցուլերը նվիրված են, բայց ոչ միշտ, և հաճախ նրանց շարժառիթներն ավելի ուշ են պարզ դառնում, երբ նրանք ձեզ հիշեցնում են իրենց բոլոր ջանքերի մասին: Ցուլերի բնավորության մասին կարող են պատմել նրանց արարքները, քանի որ նրանք հազվադեպ են կարողա նում իրենց տիրապետել: Նրանք նման են բաց գրքի: Նրանք կօգնեն ձեզ, բայց հետո ստիպված կլինեք պատասխան օգնություն ցուցա բերել:
Երկվորյակներ
Երկվորյակները շատ են ցանկանում նվիրված երևալ, բայց վատ է ստացվում: Եթե նրանք իրենց հարմարավետության գոտում են, հազ իվ թե դուրս գան դրանից՝ ձեզ օգնելու համար: Բանն այն է, որ նրանք մանրախնդիր չեն, բայց շատ են սիրում իրենց լավ զգալ: Նրանք կմոռանան այն ամենը, ինչ արել եք իրենց համար, բայց հնարավորություն ունեք հիշեցնելու, եթե ջանաք:
Խեցգետին
Խեցգետիններն ամենանվիրված մարդիկ են, բայց միայն մարդկանց որոշակի շրջանակի համար: Իրենց ընտանիքի համար նրանք ամ են ինչ կանեն՝ նույնը ձեզանից պահանջելով, եթե իրենց մտերիմների թվում եք: Ընտանեկան հարաբերություններում էներգետիկան նրանց համար ամեն ինչում որոշիչ է: իսկ եթե Խեցգետնի լավագույն ընկերը չեք, նրանից օգնություն ստանալու հավանականությունը զրոյի է հավասարվում: Եվ եթե նույնիսկ օգնեք նրանց, փաստ չէ, որ նրանք էլ ձեզ կօգնեն:
Առյուծ
Շատերն Առյուծներին եսասեր են համարում: Դա ճիշտ է, բայց մի՞թե դուք նույնպես չեք ցանկանում միայն ինքներդ ձեզ համար ինչ-որ բան անել: Առյուծները կարող են եսասիրության արքան լինել, բայց եթե գոնե մեկ անգամ օգնել եք նրանց, նույնը նրանցից կստանաք: Առյուծները դժբախտության մեջ չեն թողնի նրանց, ովքեր իրենց կողքին են եղել դժվարին պահին:
Կույս
Կույսերն օգնում են շրջապատին՝ իրենց նախանձողներից պաշտպանվելու համար, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուց իչների մեծ մասը հավատում է, որ օգնելով մարդկանց՝ նրանց ստիպում են դադարել իրենց վատ վերաբերվել: Բայց կան նաև Կույսեր, որոնք օգնում են միայն նրանց, ովքեր իրենց են օգնում:
Կշեռք
Կշեռքների համար էներգիայի և դրական էմոցիաների աղբյուր է փոխադարձ նվիրվածությունը: Նրանք գնահատում են մարդկանց, որ ոնք իրենց համար ինչ-որ հաճելի բան են անում, այդ պատճառով իրենք էլ փորձում են բարությամբ պատասխանել: Իհարկե, իրական աշխարհում հազվադեպ է նման բան լինում, բայց Կշեռքները կարողանում են սպասել, այդ պատճառով միշտ շրջապատված են սիրով և լավ ընկերներով: Կշեռքները հազվադեպ են հիասթափվում, բայց նույնիսկ այդ դեպքում պահպանում են լավատեսությունը:
Կարիճ
Կարիճներն իրենց նվիրվածությամբ միշտ փորձում են հարթել կոնֆլիկտները: Նրանք ուզում են աշխարհը ներդաշնակության մեջ տես նել, այդ պատճառով նրանք չեն դադարում օգնել մտերիմ մարդուն կամ ընկերոջը: Կարիճները դժվարությամբ են բացասական որոշում ներ կայացնում: Նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց կյանքում պարզապես մարդիկ լինեն, որոնք կարող են ինչ-որ բան անել իրենց համար: Նրանք միշտ պատրաստ են ընդառաջ գնալ:
Աղեղնավոր
Աղեղնավորները կարող են ինչպես նվիրված լինել, այնպես էլ հակառակը: Նրանք կարող են քամել ձեր վերջին հյութերը, իսկ փոխար ենը ոչինչ չառաջարկել: Ընդհանուր առմամբ, նրանք բարի են, բայց միանգամայն անհագ, որոնք ձգտում են նվազագույն ժամանակահ ատվածում առավելագույն շահը ստանալ: Զգույշ եղեք Աղեղնավորների հետ, մինչև լավ չճանաչեք նրանց:
Այծեղջյուր
Ընդառաջ գնալու ցանկության բացակայությունն Այծեղջյուրներին խանգարում է երջանիկ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայաց ուցիչները դժվարությամբ են հասկանում նվիրվածության կարևորությունը: Նրանք մանրախնդիր մարդիկ են, որոնց փոխելն անհնար է: Պարզապես նրանք տարօրինակ են ընկալում իրականությունը: Երբ նրանց ինչ-որ բանի համար մեղադրում են, նրանք չեն հասկան ում դա, քանի որ չեն ցանկանում կամ վախենում են փոխվել:
Ջրհոս
Ջրհոսների առույգության գաղտնիքն իրենք իրենց մշտապես բարելավելու ձգտման մեջ է: Նրանք գիտեն նվիրվածության գինը,այդ պա տճառով Կենդանակերպի այս նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ձեր շրջապատի ամենանվիրված մարդիկ լինել: Հանուն ընկեր ների նրանք պատրաստ են ճամփա ընկնել անձրևի, ձյան և փոթորկի պայմաններում:
Ձկներ
Ձկներն ինչ-որ մեկին օգնելու ցանկությամբ չեն այրվում, բայց եթե նրանք ընտրության կամ մերժելու առիթ չունեն, կօգնեն ձեզ: Ընդհա նրապես, նրանք կարող են բավական նվիրված համարվել: Միակ բանը, որ պահանջվում է ձեզանից, նորմալ և քաղաքավարի խնդրելն է: Իհարկե, կարող եք նաև սպառնալ, բայց հետո հիմարի տեսք կունենաք: Ձկները կարող են միանգամայն ուժեղ անհատներ լինել, որ ոնք չեն ներում վիրավորանքը: