Մեր շրջապատում կան տարբեր մարիկ, նրանք իրարից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, վարքով, էությամբ: Նաև նկատել ենք, որ նրանցից ոմանց միավորում է մի որևէ ընդհանուր գիծ, օրինակ, կատակասիրությունը, կամ կարեկցանքը: Աստղերն ասում են, որ կենդանակերպի այս նշանների ներկայացուվիչները աչքի են ընկնում սառնասրտությամբ:
Այծեղջյուր
Այծեղջյուրները համարվում են սառնասիրտ: Դեռ մանկուց նրանք աչքի են ընկնում դեմքի լուրջ արտահայտությամբ, այնպիսի տպավորություն է, որ նրանք միանգամից հասունացած են ծնվել: Նրանք, մեծամասամբ, զուրկ են նրբանկատությունից: Անձնական հարաբերությունները նրանք դիտարկում են որպես բիզնես – նախագիծ: Նրանց համար ամենակարևորը շահն է: Նրանք երբեք հուզական կախվածության մեջ չեն ընկնում այլ մարդուց: Այծեղջյուրը չի հավատում ընկերական կամ ռոմանտիկ զգացմունքներին: Սերը նրանց համար դեֆեկտ է: Իրականում Այծեղջյուրներին շատ են դավաճանում ու խաբում և ինչի արյունքում էլ նրանք ավելի զգուշավոր ու քարսիրտ են դառնում:
Կույս
Կույսը ևս աչքի է ընկնում սանասրտությամբ: Հարաբերություններին նա մոտենում է վերլուծական տեսանկյունից, նա ավելի շատ սիրում է կառավարել, Կույսը շատ կարգապահ է, երբ որևէ մեկը խախտում է կարգը, նա կարող է շատ խիստ ձևով նրան ստիպել ենթարկվել: Կույսը հազվադեպ է որևէ մեկին վստահում, նա միշտ որոշակի հեռավորություն է պահպանում: Կույսը իր օրգանիզմը ամեն կերպ պահպանում է ցնցումներից, նրա համար չափազանց կարևոր է իր առողջությունն ու հարմարավետության զոնան պահպանելը, կույսը երբեք գլուխը չի ցավեցնի ուրիշի խնդիրների համար:
Կարիճ
Կարիճի մոտ կարելի է ասել սառնասրտությունը բավականին արտահայտված է: Անկեղծ ժպիտը բավականին հազվադեպ երևույթ է Կարիճի դեմքին: Ինքնասիրահարված Կարիճը այնքան է հետաքրքրված իր անձով, որ անտեսում է մնացած բոլորի կարծիքը: Նա չի հավատում բարությանը, չնայած, որ հենց ինքը կարող է լինել չափազանց առատաձեռն և գնալ ինքնազոհողության: Կարիճները չեն սիրում շրջապատի մարկանց, նրանց չի հետաքրքրում այլ մարդկանց ցանկություններն ու ձգտումները: