Կենդանակերպի այս նշանները իրենց մտքերով ու հայացքներով տարբերվում են մյուսներից.
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մարդամոտ են, ընկերասեր: Նրանք սիրում են ժամանակ անցկացնել մարդկանց հետ, սակայն դրա հետ մեկտեղ փակ են և նրանց հասկանալն այնքան էլ հեշտ չէ:
Նրանց հետ պետք է լինել շատ զգույշ, որ չվիրավորվեն, քանի որ հաճախ է պատահում, երբ հասարակ խոսքը որպես ակնարկ են ընկալում: Նրանց ներքին աշխարհն օգնում է առաջ շարժվել, հասնել նպատակներին:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են վստահ ել միայն իրենց, նրանք իրենց մասին շատ չեն խոսում, ավելի շատ խոսում են իրենք իրենց հետ, ինքնամփոփ են: Իրենց գաղտնիքները միայն իրենցն են: Կարող են վստահել միայն ամենամտերիմներին, այն էլ ոչ ամբողջությամբ: Սակայն իրենց հնարած աշխարհը, որտեղ իրենց ապահով են զգում, հաճախ է փրկում իրենց տարբեր իրավիճակներում:
Ձկներ: Ձկները սիրում են երազել: Նրանք հաճախ են կորցնում իրականության զգացումը: Նրանք պարզապես այդպիսին են: Սակայն այդ երազանքները կարող են հաճախ իրականացնել: Ձկները մշտապես իրենց սեփական աշխարհում են պարփակված: Մինչ դուք նրանց հետ զրուցում եք, նրանք մտքերով լրիվ այլ տեղ են, թեպետ կարող են ձևացնել, որ լսում են ձեզ: