ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների ամենաբարդ ու անկանխատեսելի կանայք․․․Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները հակաս ական են, երբեք չեք կարող իմանալ՝ ինչ սպասել նրանցից: Նրանք բարդ մարդիկ են, անկանխատեսելի:
1․ Կշեռք
Եթե կարծում եք, թե կենդանակերպի նշանների շարքում Կշեռքներն ամենահավասարակշռվածն են, սխալվում եք: Նրանք սիրում են վիճել, հակաճառում ցանկացած հարցի կապակցությամբ:Շատ երկար ժամանակ կասկածում են ընտրություն կատարելիս, նրանց համար դժվար է ինքնաբերական որոշումներ կայացնել: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները հաճախ կողմնորոշված չեն, անկայուն են և չափազանց զգացմունքային են:Բայց ոչ ոք չի կարողանում այնքան ուրախանալ փոփոխությունների համար, որք ան Կշեռքները: Նրանք միշտ գտնում են հարցի միակ ճշմարիտ լուծումը, քանի որ խնդիրը երկար ժամանակ դիտարկում են տարբեր անկյուններից: Կարողանում են ըմբռնել խորը և լուրջ հարցեր:
2․ Խեցգետին
Զգացմունքային են, անկանխատեսելի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների տրամադրությունն օրվա ընթացքում մի քանի անգամ կարող է փոխվել, նրանք կարող են նեղանալ նույնիսկ մանրուքների պատճառով, ապրումներ ունենալ դատարկ բաների համ ար:Կին Խեցգետինները հաճախ են զայրանում, նյարդայնանում առանց պատճառի: Միևնույն ժամանակ, Խեցգետինները կենդանակե րպի նշանների շարքում ամենահուսալին, հոգատարն ու դյուրազգացն են:
3․ Երկվորյակներ
Շատ բարդ բնավորություն ունեն, քանի որ չափազանց փոփոխական են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են միևնույն ժամանակ ուրախություն ու տխրություն, սեր ու ատելություն, հիացմունք ու հիասթափություն զգալ: Հաճախ են թաքցնում պահվածքի իրական դրդապատճառները:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, հետաքրքրասեր, հետաքրքիր, գրավիչ ու բազմակողմնակի զարգացած:
4․ Այծեղջյուր
Բարդ մարդու տպավորություն են գործում լրջության և փակ լինելու պատճառով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են ցույց տալիս՝ ինչ է կատարվում հոգու խորքում: Նրանք ամուր են, մտածող, պահանջկոտ, ժամանակ առ ժամանակ՝ մռայլ:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հետևում են բարոյական նորմերին, նույնը սպասում մյուսներից: Միևնույն ժամանակ Այծեղջյուրները նպատակասլաց են, դիմացկուն, կայուն, աշխատասեր ու համառ:
5․ Կարիճ
Հաճախ են խնդիրներ ունենում բարդ բնավորության պատճառով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են միևնույն ժամանակ սառը և ջերմ լինել: Նրանք անխիղճ են, վտանգավոր, ուժեղ ու անկախ: Հաճախ են լարվում:Հակված են ճնշել հակասական զգացմունքները, պայքարել սեփական զգացմունքայնության դեմ: Միևնույն ժամանակ՝ կենդանդանակերպի այս նշանի ներկայացուցիչ ները խորաթափանց են, մտածող, խիզախ, անվախ: