Ամերիկուհի Սարա Դարլինգը միշտ էլ կարեկցել է անտուններին: Նա դեռ պատանեկության տարիներից փոր-ձում էր իր հնարավորության սահմաններում որևէ կերպ օգնել մուրացկաններին: Մի օր էլ կինը հանգիստ քայ-լում էր փողոցով, երբ նկատեց մի տարեց մարդու, ով գումար էր խնդրում անցորդներից:Սարան մոտեցավ նրան ու տվեց իր դրամապանակի մեջ եղած բոլոր մետաղադրամները: Միայն մի քանի ժամ անց գիտակցեց, որ մեծ սխալ է գործել:
Կինը դրամապանակի մեջ էր պահում իր ամուսնական մատանին, որն իրեն նվիրել էր սիրելի տղամարդը: Քանի որ մատանին մի քիչ փոքր էր, Սարան պատրաստվում էր տանել այն ոսկերիչի մոտ,սակայն գումարը տալու ժա-մանակ մոռացել էր դրա մասին և ուշադիր չէր:Երեկոյան հուսահատված Դարլինգը վերադարձավ այն վայրը,որ- տեղ ժամեր առաջ հանդիպել էր մուրացկանին:
Բայց տղամարդն այնտեղ չէր:Միայն հաջորդ օրը հաջողվեց հան-դիպել: Կինը մոտեցավ նրան, սակայն երբ ու-զում էր սկսել խոսել, տղամարդը ժպտաց ու մեկնեց մատանին:Պարզվեց, որ մուրացկանին անունը Բիլ Ռեյ է, և նրան դաստիրակել է քահանա պապիկը, ով սովորեցրել է թո-ռանը հետևել սրտի ու խղճի ձայնին: Դրա համար էլ Բիլն ուղղակի չէր կարող իրեն պահել ուրիշի իրը: Ի դեպ, մատանու արժեքը 4 000 դոլար էր:
Սարան ընտրյալին պատմեց պատահածի մասին,ևնրանց երկուսի շնորհիվ ստեղծվեց ֆոնդ,որտեղ երկրի տար-բեր անկյուններում ապրող մարդիկ օգնություն ուղարկեցին Բիլին:Ի սկզբանե սիրահարները որոշել էին գոնե 1000 դոլար հավաքել, սակայն արդյունքում ստացվեց 200 000: Այդ գումարով տղամարդը իր համար տուն ու մե-քենա գնեց, հետո էլ աշխատանք գտավ: Փողոցային կյանքը այդքանով ավարտվեց: