Կինը բողոքեց ամուսնուն ամենօրյա կենցաղային հոգսերից. Ամուսնու պատասխանն ուղղակի ցնցող է
Ինչ խոսք, պետք է խոստովանեք, որ գերազանց պատասխան է…
Կանայք հաճախ են տրտնջում իրենց բաժին ընկած ահռելի հոգսերի ծանրությունից: Սակայն ամուսինները այդ բողոքներն ու տրտունջները տանել չեն կարողանում և փորձում են անտեսել, իսկ երբեմն էլ կատակի տալ:
Նրանցից քչերն են կիսում կնոջ հոգսը, իսկ մեծ մասը ընդունում է, որ դա ուղղակի նրանց պարտականությունն է: Այնուամենայնիվ, կարծում ենք, հարգելի կանայք, ձեզնից ոչ ոք նման շշմելու պատասխան չի ստացել իր ամուսնուց:
Կինը.
— Ես կարծես Մոխրոտը լինեմ: Ամբողջ օրը լվանում եմ, մաքրում եմ, պատրաստում եմ…
Ամուսինը պատասխանում է.
— Իսկ ես մի՞թե քեզ չէի ասել, որ ամուսնանաս ինձ հետ, զգալու ես քեզ ինչպես հեքիաթում: