Կինը երկար ժամանակ օձ էր պահում տանը․․․Ճիշտ են ասում, որ օձը տաքացնողին է կծում

Մի օր կինը օձ է բերել տուն և որոշել է պահել սողունին։Երկար ժամանակ սողունը ապրել է կնոջ հետ նույն տան մեջ, կինը նրան կերակրել է,խնամել,մտածելով, որ սողունը անվնաս է և կարող է նրան վերաբերվել այնպես ինչ-պես ընտանի կենդանիներին։ Օձը սկսել է նույնիսկ բարձրանալ կնոջ անկողնու վրա, քնել կնոջ կողքին։

Այս ամենը տեսնելով կինը մտածել է, որ սողունը արդեն մտերմացել է իր հետ և թույլ է տվել նաև օձին փաթաթ-վել իր պարանոցին, համարելով, որ նա այդպես խաղում է ի հետ։Սակայն որոշ ժամանակ անց օձը սկսում է չսնվել, կինը անհանգստանում է, այն ինչը որ նախկինում սողունը մի քանի րոպեում կարողանում էր ուտել, հիմա նույնիսկ չի մոտենում սննդին։

Այս ամենը տեսնելով, կինը սողունին տանում է կենդանիների բժշկի մոտ։Օձին հետազոտելուց հետո բժիշկը կնոջը հարցնում է, թե արդյոք կենդանին պտտվել է իր պարանոցի շուրջը, կինը պատասխանում է, որ այո նրանք այնքան են մտերմացել, որ սողունը հաճախ է իր մարմնին փաթաթվում, և ոչ մի վնաս չի հասցնում։

Այն ինչ ասում է բժիշկը սարսափեցնում է կնոջը։

Պարզվում է, օձը ոչ մի առողջական խնդիր չուներ, իսկ չսնվելու պատճառը այն էր, որ սողունը կնոջը այդքան մոտ գտնվելով ընդունել է նրան որպես սննդի մեծ չափաբաժին և պարանոցին փաթաթվելով որոշել է հասկանալ զոհի չափսերը, որպեսզի սկսի ուտել նրան։

Այնպես որ զգուշացեք այս կենդանիներից, հիշե՜ք ժողովրդական իմաստուն խոսքը․ «օձը տաքացնողին է կծում»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS