Մի երիտասարդ տղա ֆեյսբուքում ընկերության հայտ է ուղարկում։ Դուք նրան չեք ճանաչում, բայց նա բավա-կանին հաճելի էջ ունի, այնպես որ ընդունում եք։Այսօր ձեր աղջնակն առաջին անգամ գնաց դպրոց։ Նա այնքան չքնաղ է դպրոցական հագուստով, դրա համար էլ լուսանկարում եք նրան և հրապարակում ֆեյսբուքում, այժմ ձեր բոլոր ընկերներն ու ընտանիքի անդամները կարող են նրան տեսնել։Դուք այնքան հուզված եք այդ առիթով, որ նկարին կից գրում եք․
—Չեմ հավատում․․․ որքան արագ մեծացավ մեր փոքրիկ աղջիկը։ Նա մեր հպարտությունն է։
Նաև նշում եք դպրոցի համարը ու հասցեն։Այդ ընթացքում անծանոթ երիտասարդը, ում ընկերության հայտն ընդունել էիք այսօր առավոտյան, տեսնում է լուսանկարը և հրապարակում իր գաղտնի էջում․
-Աղջիկ, 6 տարեկան, մուգ շագանակագույն մազեր, սև աչքեր։ Գինը՝ 5000 դոլար։
Այսինքն դուք ոչ միայն լուսանկար եք տրամադրել հանցագործին,այլև տվել եք ձեր գտնվելու վայրի հասցեն։Դուք օրվա երկրորդ կեսին գնում եք, որ երեխային տուն բերեք դպրոցից, սակայն նա ոչ մի տեղ չկա․․․Իսկ դուք գի-տե՞ք, որ այդ կնոջ անգին երեխային 5000 դոլարի դիմաց վաճառել են 43 ամյա հանցագործի։
Մինչդեռ դպրոցի տարածքում կինը երեխային էր փնտրում, աղջնակը պարկը գլխին նստած էր անծանոթ մարդ-կանց մեքենայի մեջ և չէր հասկանում, թե ինչ է կատարվում․․․Եվ հիմա նա չգիտի, թե որտեղ է ինքը գտնվում, որտեղ են ծնողները և ինչ է կատարվում իր հետ։
Դադարեք ընդունել անծանոթ մարդկանց կողմից ուղարկված ընկերության հայտերը։ Դադարեք գրել ֆեյսբու-քում ձեր կյանքի բոլոր մանրամասները։ Երեխաների նկարները մի դրեք որպես ձեր էջի գլխավոր նկար։