Կինը հումորով մոտեցավ իր ամուսնու տանից հեռանալուն և իր բաց նամակով դիմեց բոլոր կանանց. Կարծում եք ճիշտ է վարվել

Շատ հաճախ, երբ մարդիկ ամուսնալուծվում են, միմյանց մասին վրդովմունքով են հիշում: Համարվում է, որ եթե չլինեին դժգոհություններ, չէր լինի նաև ամուսնալուծություն: Բայց մի կին, ով ամուսնուց բաժանվելուց հետո շատ ծանր հոգեբանական ապրումների մեջ է ընկել, կարողացել է բացառապես լավ պահեր գտնել:

Ամուսնուն իր շնորհակալությունը նա հայտնել է բաց նամակում.

“Սիրելի իմ նախկին ամուսին: Այսօր, վերջապես, ավարտվեց մեր միասնական կյանքի 15 տարին: Ինչպես տեսնում ես, ես լիովին մարել եմ ժամկետը, ՔԿԱԳ-ի գրության վրա  ստորագրությունիցս՝ մինչև ամուսնալուծության գործընթացի վրայի ստորագրությունս: Հիմա ես ազատվում եմ լիովին մաքուր խղճով: Եվ, վերջում, ուզում եմ քեզ հայտնել անկեղծ շնորհակալությունս այն ամենի համար, ինչ դու ինձ տվել ես:

Քո շնորհիվ՝ ես սովորեցի կայուն դիմադրել բոլոր կենցաղային տհաճությունները, ինչպիսիք են՝ բանալի կամ հեռախոս կորցնելը: Յուրաքանչյուր իրավիճակում ես միշտ ինքս էի ելք գտնում, որպիսի պահպանեմ քո նրբազգաց նյարդերը:

Քո շնորհիվ սովորեցի ներարկումներ անել. Այնպես ստացվեց, որ երեխաները հիվանդանում էին, երբեմն հնարավոր չէր բուժքույր կանչել, իսկ դու շպրիցը տեսնելիս ուշագնաց էիր լինում: Եվ ես ստիպված էի լինում ներարկումներ անել փոքրիկներին, իսկ հետո էլ քեզ ուշքի բերել:

Քո շնորհիվ սովորեցի վերանորոգման աշխատանքներ կատարել: Դու երբեք չունեիր դրանց համար ժամանակ և ուժ: Բայց հիմա էլ չեմ վախենում տանը մնալ մենակ՝ առանց տղամարդ:

Քո շնորհիվ սովորեցի բանակցություններ վարել բոլոր կազմակերպությունների աշխատակիցների հետ, գրել բացատրականներ, տույժեր վճարել: Ի դեպ, երբ քեզ զրկեցին վարորդական իրավունքից, ես ստիպված եղա մեքենա վարել սովորել, որպիսի երեկույթներից հետո կարողանամ տեղափոխել քո գրեթե անշունչ մարմինը:

Քո շնորհիվ բավականին լավ կազմվածք ունեմ, չէ որ մշտապես շարժման մեջ եմ՝ կամ խանութից ծանր տոպրակներ եմ բերում, կամ հողամասում գործ եմ անում: Քո շնորհիվ մի քանի մասնագիտություն եմ յուրացրել՝ ի վերջո, ինչ-որ մեկը պիտի գումար վաստակեր ընտանիքի համար:

Բայց ինչի համար իսկապես շնորհակալ եմ քեզ, դա այն է, որ դու այնուամենայնիվ հեռացար ինձանից՝ հոգնելով, որ չեմ հասկանում քո բնության նուրբ գծերը: Հեռացար արագ, և երևի չլսեցիր, ինչպես թեթևացած արտաշնչեցի…

Քեզ շատ մեծ Շնորհակալություն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS