60 տարվա համատեղ կյանքի ընթացքում ինչեր ասես, որ չեն կարող պատահել: Եվ թվում է, որ այդքան տարիների ընթացքում ամուսինների միջև այլևս ոչ մի գաղտնիք լինել չի կարող: Բայց որքան մեծ եղավ ծեր մարդու զարմանքը, երբ նա հայտանբերեց փողերով լիքը արկղիկը: Նա մտախոհ վերցրեց արկղիկը և գնաց կնոջ մոտ:
Չնայած իր ծեր տարիքին, նրա հոգին փոթորկվեց, ինչպես կարող էր կինը այդքան գումար հավաքել և ինքը, լինելով նրա ամուսինը, տեղյակ չէր եղել դրանից:
Նա տարավ արկղիկը դրեց կնոջ առջև, բացեց: Նա ուշադրություն չդարձրեց փողերի վրա դրված գործված տիկնիկներին:
— Սա ի՞նչ է, որտեղի՞ց այսքան փող, ես իմ ողջ կյանքի ընթացքում այսքան փող չեմ կարողացել տնտեսել:
— Երբ մենք ամուսնացանք,- հանգիստ տոնով սկսեց կինը, — տատիկս ինձ հայտնեց ընտանեկան երջանիկ կյանքի գաղտնիքը, նա ինձ ասաց, որ ընտանեկան երջանկության գաղտնիքը տարաձայնությունների բացակայություն է:
Ամեն անգամ , երբ ես զայրանում էի քո արարքների պատճառով, ես տիկնիկներ էի գործում:
Ամուսինը տեսնելով երկու տիկնիկները ուրախացավ, մտածելով, որ փաստորեն ինքը կատարյալ ամուսին է եղել, և 60 տարվա համատեղ կյանքի ընթացքում ընդամենը երկու տիկինիկ է կինը գործել,, այսինքն երկու անգամ է նրա վրա բարկացած եղել:
— Շատ բարի, սիրելիս, իսկ այսքան գումարը որտեղից:
— Օ՜, թանկագինս, դա այդ տարիների ընթացքում վաճառված տիկնիկների վաճառքից հավաքված գումարն է: