Միասին ապրում էին կին ու ամուսին, միմյանց շատ էին սիրում: Մի օր նրանք լուրջ վիճում են, և ամուսինն ասում է.
—Երկար տարիների ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, ունենք տուն և բազմաթիվ թանկարժեք իրեր: Դու ունես ընդամենը մի գիշեր, որ տնից վերցնես այն ամենը, ինչը քեզ համար կարևոր է, և գնաս ծնողներիդ տուն:
Ամուսինը պառկում է քնելու, իսկ կինը մնում արթուն:
Անցնում է գիշերը, առավոտյան տղամարդն արթնանում է, նայում շուրջը և հայտնաբերում, որ ինքը ինչ-որ օտար տան մեջ է հայտնվեկ, իսկ կողքին նստած է կինը և ուշադիր իրեն նայում:
Ամուսինը նստում է և զարմացած հարցնում.
-Ի՞նչ եմ անում այստեղ:
Կինն էլ պատասխանում է.
—Դու ասացիր, որ տնից վերցնեմ այն, ինչ ինձ համար կարևոր է: Դե, ես էլ քեզ եմ վերցրել:
Ամուսինը հասկացավ, որ սխալ է եղել և կնոջ հանդեպ անարդար վարվել, գրկեց կնոջը, և նրանք միասին գնացին տուն: