Կինս էր զանգել, ասաց, որ աշխատավայրում մի քիչ կուշանա ու խնդրեց նրբերշիկ գնեմ․ Չգիտեմ ինչի, բայց ինձ մի տեսակ խաբված եմ զգում․․․

Կինս էր զանգել, ասաց, որ աշխատավայրում մի քիչ կուշանա ու խնդրեց նրբերշիկ գնեմ․ Չգիտեմ ինչի, բայց ինձ մի տեսակ խաբ-
ված եմ զգում․․․Տուն էի գնում, երբ զանգեց կինս.

-Լսիր, աշխատանքից մի քիչ ուշ եմ դուրս գալու: Դու ճանապարհին մտիր խանութ, կոտլետ կամնրբերշիկ գնիր: Ես գամ, պյուրե
կպատրաստեմ:

Սառեցրած կոտլետ գնեցի, հասա տուն: Նորից կինս է զանգում.

-Գնեցի՞ր: Հա, կոտլետ: Լավ: Ես ուշանում եմ, դիր, թող տապակվեն, մինչև այդ ես էլ կհասնեմ, պյուրեն կպատրաստեմ:

Տապակեցի կոտլետը, կրկին կինս է.

-Տապակե՞լ ես: Ապրես: Շուտով կհասնեմ, 5-6 հատ կարտոֆիլ մաքրիր, հեսա կհասնեմ:

10 րապեից կրկին զանգ.

-Արդեն ճանապարհին եմ: Կարտոֆիլը կտրատիր, դիր թող եփվի, որ ժամանակ չկորցնենք: Կհասնեմ, կպատրաստեմ:

Կարտոֆիլը եփվեց, ինքնս զանգեցի, որ տեսնեմ, ուր է հասել, իսկ նա.

-Վերջ, 5 րոպեից տանն եմ, կարտոֆիլը տրորիր, աղ և մի կտոր կարագ ավելացրու, հիմա հասնում եմ…

Նստած ենք կնոջս հետ, ընթրում ենք, նրա պատրաստած պյուրեն և կոտլետն ենք ուտում…բայց ինձ մի տեսակ խաբված եմ զգում…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS