6 տարվա ամուսնական կյանքը մնաց անցյալում: Ես ու Անին ամուսնալուծվեցինք: Մենք ուղղակի հասկացանք, որ այլևս չենք կարող միասին ապրել: Բայց դա չխանգարեց, որ մենք մնանք լավ ծնողներ մեր 3 ամյա դստեր հա-մար:Մեր բնակարանը թողեցի կնոջս և երեխայիս, իսկ դրանից հետո սկսեցի հանգստյան օրերն անցկացնել դստերս հետ:
Մի տարի անց ամուսնացա երկրորդ անգամ: Դիանան սկզբում լավ էր վերաբերվում Էլինային, սակայն շուտով նկատեցի, որ նա ամեն անգամ սկսում է ավելի և ավելի սառը վերաբերվել աղջկաս: Իսկ մի օր էլ ասաց, որ կի-րակի օրը պիտի գնանք իր մոր տուն, սակայն ասաց, որ Էլինային չտանենք մեզ հետ…
Մի քանի ամիս անց զանգեց նախկին կինս և ասաց, որ ինքը պատրաստվում է ամուսնանալ, սակայն ապագա ամուսինն իր առաջ պայման է դրել, որ երեխային չպետք է իր հետ բերի նոր տուն:Ես այդ օրը լուրջ խոսեցի Դի-անայի հետ, իսկ նա ասաց, որ համաձայն չէ մեր տանը՝ դստերս ներկայությանը:
Ես վճռական էի տրամադրված և ասացի, որ երբեք չեմ հրաժարվի երեխայիցս: Նույն օր կինս հավաքեց իրերը և հեռացավ, իսկ ես չսպասեցի մինչ առավոտ և շտապեցի դստերս մոտ. հենց նույն օրը նրան իմ տուն բերեցի: Կարծում եմ, վստահ եմ՝ չեմ զղջա ընտրությանս համար, քանի որ երեխաս ինձ համար անփոխարինելի է…