Կինս կորցրել էր հեռախոսը: Սլանում էր տնով մեկ, փնտրում այն ամենուր:
Հանկարծ վերցրեց հեռախոսս, գտավ «սիրելիս» անվամբ համարը և զանգ տվեց՝ հուսալով, որ տան ինչ-որ անկյունից կլսվի զանգի ձայնը:
Որտեղից որտեղ ինչ-որ կանացի ձայն է պատասխանում. -Ալո:
Կինս ընկավ հիստերիայի մեջ, հարձակվեց վրաս, մոռանալով այֆոնի մասին, ապա փակվեց բաղնիքում և սկսեց աղիողորմ լաց լինել:
Ես, որ այդ պահին շոկի մեջ էի, հավաքում եմ կրկին «սիրելիս» անվամբ համարը և կանացի խրոխտ ձայնով մեկը պատասխանում է ինձ.
-Ես այս հեռախոսը սրճարանում եմ գտել, պարզապես հաշվին գումար չկար, որ զանգ տայի… Ինչպե՞ս կարող եմ այն վերադարձնել…
Աղբյուր՝ Hayinfo