Ուրբաթ օրվանից կինս հիվանդ էր և պառկած էր անկողնում: Կիրակին՝ տունը համատեղ մաքրելու օրն է, քանի որ երկուսս էլ աշխատում ենք: Սովորաբար կիսում ենք բոլոր գործերը, բայց պիտի խոստովանեմ, որ մեծ մասն ինքն է անում:
Կինս ամբողջ շաբաթ իրեն վատ էր զգում, ուժ չուներ: Դրա համար էլ կիրակի օրը սկսեցի միայնակ անել ամեն ինչ: Մաքրեցի սառնարանը. մի քանի տոննա փչացած ուտելիք էր հավաքվել: Լվացի ափսեները, 8 պարկ աղբ հավաքեցի:
Փոշեկուլով մաքրեցի: Գնացի տնտեսական խանութ, սովորաբար միշտ ես եմ անում դա, բայց ցուցակը կինս է կազմում: Նաև մի քանի օրվա սնունդ գնեցի:
Այսօր առավոտյան կնոջս տարա բժիշկի, բերեցի տուն: Ամբողջ օրը աշխատանքի վայրում երազում էի, որ երեկոյան գալու եմ տուն և հանգստանամ: Բայց վերադարձա և տեսա, որ մեր 12 ամյա որդին նույնպես հիվանդացել է: Պիտի նրան էլ խնամեմ:
Հիմա ընթրիք եմ պատրաստում, բայց լվացարանն արդեն լցված է կեղտոտ ափսեներով: Ուզում եմ լացել… Ես չգիտեմ, թե կինս ինչպես է հասցնում ամեն ինչ և չի դադարում ժպտալ: