Մի կին աշխատում էր մսի կոմբինատում․․․ մի օր աշխատանքային օրվա ավարտից հետո նա գնաց սառնարա-նային խցիկ, որ ինչ-որ բան ստուգի, սակայն դուռը պատահաբար փակվեց, և կինը ներսում մնաց փակի տակ։
Խեղճ կինը գոռում էր և թակում, սակայն ապարդյուն․ ոչ ոք չէր կարող լսել նրան։ Աշխատողների մեծամաս-նությունն արդեն գնացել էր, իսկ դռան հետևից ոչինչ չէր լսվում։5 ժամ անց, երբ թվում էր, որ մահն անխուսա-փելի է, պահակը բացեց խցիկի դուռը, և կինը հրաշքով ողջ մնաց։Ավելի ուշ կինը հարցրեց պահակին, թե նա ինչու էր որոշել ստուգել սառնարանային խցիկը, չէ որ դա չէր մտնում նրա պարտականությունների մեջ։ Պա-հակը պատասխանեց․
—Ես այս գործարանում եմ աշխատում արդեն 35 տարի, հարյուրավոր մարդիկ են օրական գալիս ու գնում, սա-կայն դուք այն քչերից մեկն եք, ով պարտադիր ողջունում է ինձ առավոտյան, իսկ տուն գնալիս հրաժեշտ տալիս։ Շատերն ինձ այնպես են վերաբերվում, որ կարծես ես գոյություն չունեմ։
Այսօր առավոտյան ինձ մոտով անցնելիս դուք ինձ ասացիք «Բարի լույս», բայց աշխատանքային օրվա ավար-տից հետո նկատեցի, որ չեմ լսել ձեր հրաժեշտը, ոչ էլ տեսել էի ձեր գնալը։ Ես այնքան եմ սովորել ձեր «Ողջույն» և «Ցտեսություն, մինչ վաղը» խոսքերին, դրանք ինձ հիշեցնում են, որ ես պետք եմ ինչ-որ մեկին։ Սակայն այսօր ձեր հրաժեշտը չլսելով՝ հասկացա, որ մի վատ բան է եղել։
Ահա թե ինչու էի ամենուր ձեզ փնտրում։Եղեք խելացի, հարգեք ու սիրեք բոլոր նրանց, ովքեր շրջապատում են ձեզ։ Մենք երբեք չենք կարող իմանալ, թե վաղը մեզ հետ ինչ կլինի․․․