Եթե մազերը չափից դուրս յուղոտ են, ապա դրանք հարկավոր է հաճախ լվանալ: Սակայն նույնիսկ նման խնամքի դեպքում սանրվածքը շատ արագ կորցնում է իր թարմությունը: Այս խնդրի դեպքում կարող են օգնել կիտրոնով դիմակները:
Կիտրոնով դիմակները բնական դեղամիջոց են, որոն կօգնեն լուծել մազերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Դրանք օգնում են ազատվել ոչ միայն մազերի յուղոտութունից, այլև մի շարք այլ խնդիրներից:
Կիտրոնները հարուստ են C, A, E, D, P, ինչպես նաև B-խմբի վիտամիններով ու մի շարք հանքանյութերով, որոնք սնուցում ու վերականգնում են մազերը: Բացի այդ, դրանք նաև պարունակում են օրգանական թթուներ, որոնք կարգավորում են ճարպագեղձերի աշխատանքը, ֆիտոնցիդներ, որոնք հանգստացնում են գրգռված մաշկը և պեկտին, որն էլ ակտիվացնում է ռեգեներացիան:
Կիտրոնաթթուն չեզոքացնում է ալկալային նյութերի ազդեցությունը, ուստի մազերը լվանալուց հետո դրանով մաքրաջրելը շատ օգտակար է: Այդ պրոցեդուրան մազերը դարձնում է ավելի նուրբ ու փայլուն:
Հարկ է հիշել, որ կիտրոնն ունի գունաբացող հատկություն: Այն իհարկե այնքան արդյունավետ չէ, որքան քիմիական նյութերը, սակայն շատ ավելի օգտակար է և չի վնասում մազերը:
Կիտրոնով դիմակները հարկավոր է օգտագործել յուղոտ, վնասված մազերի, թեփի կամ գրգռվածության դեպքում: Այն նաև շատ օգտակար է խամրած ու կոշտ մազերի համար և օգնում է մի փոքր գունաբացել դրանք:
Կիտրոնով դիմակների օգտագործման եղանակը
Պետք չէ օգտագործել միայն կիտրոնի հյութը, քանի որ այն կարող է չորացնել մազերը: Բացի այդ, հարկ է հիշել, որ գլխամաշկի վնասվածքների դեպքում կիտրոնով դիմակն էլ ավելի կվատացնի իրավիճակը:
Դիմակն օգտագործելուց առաջ հարկավոր է համոզվել, որ կիտրոնը չի առաջացնում ալերգիաներ: Պետք չէ նաև մոռանալ կիտրոնի գունաբացող հատկության մասին: Կիտրոնի ազդեցությունը մեղնացնելու համար՝ դիմակին հարկավոր է որևէ փափկեցնող բաղադրիչ ավելացնել:
Դիմակը կարելի է լվանալ հասարակ ջրով: Կիտրոնով դիմակները հարկավոր է օգտագործել շաբաթական մեկ անգամ: Կուրսը չպետք է գերազանցի 6 պրոցեդուրան, սակայն ցանկության դեպքում կարելի է կրկնել մեկ ամիս տևողությամբ դադարից հետո:
Կիտրոնով գունաբացող դիմակ
Մուգ մազեր ունեցողները կարող են հրաշքների չսպասել, իսկ բաց գույնի մազեր ունեցողները կարող են բավական զգալի արդյունքի հասնել:
Հարկավոր է խառնել երկուական ճաշի գդալ կիտրոնի հյութն ու օղին, խառնուրդը քսել վարսերին, 15-20 րոպե կանգնել պայծառ արևի ճառագայթների տակ, այնուհետև լվանալ մազերը: Պրոցեդուրան կարելի է կրկնել 4 օր անց: Ամբողջական կուրսը բաղկացած է 5-6 պրոցեդուրայից: Ավել խորհուրդ չի տրվում, քանի որ մազերը կարող են չափազանց շատ չորանալ:
Կիտրոնով դիմակ չոր ու թույլ մազերի համար
Կես կիտրոնի հյութին ավելացնել ցանկացած տաք բուսայուղ, քսել վարսերին, մի փոքր տաքացնել ու կտորով փաթաթել, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ:
Կիտրոնով դիմակ մազաթափության դեմ
Մեկ թեյի գդալ կիտրոնի հյութին խառնել մեկ թեյի գդալ մեղր և մեկ ձվի դեղնուց: Լավ խառնել և քսել չլվացած վարսերին: Գլուխը ծածկել պոլիէթիլենով և թողնել մեկ ժամ:
Դիմակ բոլոր տեսակի մազերի համար
1 ճաշի գդալ կիտրոնի կեղևի քերուկին ավելացնել 2 ճաշի գդալ թթվասեր, քսել մազերին, մերսել գլխամաշկը և լվանալ 30 րոպե անց: Այս դիմակը շատ լավ մաքրում ու սնուցում է մազերը:
Նյութի աղբյուրը՝ econet.ru