Լոգարանի կամ խոհանոցի ջրի ծորակները ստիպված պետք է հաճախակի մաքրել, քանի որ ջրից կամ ձեռքով դիպչելուց հետո մնում են հետքեր և մատնահետքեր:
Այս զարմանալի պարզ մեթոդը կօգնի ծորակի մակերեսը պաշտպանել տարբեր տեսակի հետքերի առաջացումից: Ահա թե ինչ պետք է անել ծորակի սովորական մաքրումից հետո, որպեսզի Ձեր ջրի ծորակը ավելի երկար նոր տեսք ունենա և ավելի երկար մնա առանց հետքերի:
Լվացեք ծորակը ինչպես միշտ և չորացրեք այն: Դրանից հետո ծորակը մի լավ շփեք մոմաթղթով:
Ծորակի մակերեսին կառաջանա մոմի պաշտպանիչ շերտ, որն էլ կպաշպանի ծորակը հետքերի առաջացումից: