Կյանքի մայրամուտին ափսոսալու ենք ոչ թե, որ քիչ ենք ճամփորդել կամ սխալ դաստիարակել երեխաներին, այլ…

Հիշողությունն այն է, ինչով ապրում են տարեց մարդիկ: Նրանք բառացիորեն վերհիշում են ապրած յուրաքանչյուր օրը, պահը, վերլուծություններ անում: Հենց այդ ժամանակ է մարդը գիտակցում, թե որքան սխալ է թույլ տրվել, թե ինչ սխալ է օգտագործվել ժամանակը, որը երբեք հետ չես բերի:

Հոգեբան և գրող Աննա Կիրյանովան տարեցների պատմություններում մի ընդանրություն է շեշտել. խորը և ընդհանուր եզրահանգումները: Հենց այդ ուղղությամբ պետք է աշխատի երիտասարդ սերունդը:

Ո՞րն է ափսոսանքը

Տարեցները չեն ափսոսում, որ քիչ են ճամփորդել, ոչ:

Չեն ափսոսում, որ քիչ են ժամանակ տրամադրել հոգևոր առաջընթացի համար, ոչ:

Չեն ափսոսում, որ լավ չեն դաստիարակել երեխաներին, ոչ:

Չեն ափսոսում, որ իրենց արվեստով չեն զբաղեցրել, չնայած…

Հոգեբանի կարծիքով, հարցումները ցույց են տվել, որ տարեց մարդիկ ափսոսում են այն ժամանակը, որի ընթացքում թույլ են տվել, որ իրենց լկտիաբար շահագործեն: Ափսոոսում են, որ կուլ են տվել վիրավորանքները, ասելով. «Ինչու՞ չպատասխանեցի, երբ գործատուն լկտիաբար վիրավորում էր, չարաշահում էր, 3 հոգու տեղ էր աշխատացնում, միշտ արդարի դիրքերից էր հանդես գալիս»: Մեկ այլ տարեց կին հիշում է, թե ինչպես էին ամուսնու բարեկամները գալիս իրենց փոքրիկ բնակարանը և օրերով մնում այնտեղ… Մեկ ուրիշը, թե ինչպես էր հանդուրժում հարբեցող ամուսնուն…

Ինչ է թե՝ սպառողի աչքում բարի մարդ լինես… Սրա համար բոլորն են զղջում:

Մարդիկ ափսոսում են… զղջում են, բայց կյանքն իր հունով է սլանում:

Ափսոսում են, որ ճիշտ ժամանակին չեն ասել՝ ոչ: Ափսոսում են կամավոր ստրկության համար:

lifedeeper.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS