Կյանքի յոթ դաս, որոնք շատ ուշ ենք յուրացնում

1. Առանց ջանքերի հաջողության հասնել հնարավոր չէ

«Ընտրիր քեզ հաճելի աշխատանք ու ստիպված չես լինի աշխատել կյանքում ոչ մի օր»։ Կոնֆուցիոսի հանրահայտ արտահայտությունը գեղեցիկ է հնչում, բայց ամենեւին էլ հարմար չէ ժամանակակից կյանքի համար։ Ապրել՝ զբաղվելով միայն նրանով ինչ սիրում ես, այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է։ Բավական է շուրջը նայենք ու կհասկանանք, որ մարդիկ, ովքեր իրենց հոբբին աշխատանքի վերածելու հնարավորություն ունեն, չափից քիչ են

։ Ոչ թե որովհետեւ նրանք ցանկություն կամ բավականաչափ խելք չունեն, այլ որովհետեւ  ավելի դժվար է ապրուստ վաստակել՝ լինելով ազատ նկարիչ, երաժիշտ կամ մարզիկ, քան եթե մենեջեր կամ հաշվապահ ես։ Նրանք, ովքեր կարողացել են իրականացնել իրենց երազանքը, երջանիկ մարդիկ են։

Բայց դրա համար տաղանդավոր մարզիկները գործարարները կամ դերասանները չարչարվում են վաղ մանկությունից։ Եթե ուզում եք ձեր հոբբին կյանքի վերածել, ժամանակ մի վատնեք որեւէ այլ բանի վրա, մշտապես մարզեք ձեր հմտությունները, դարձեք լավագույնը։

2. Բարկության հետեւում միշտ քողարկվում է վախը

Ինչպես ասում էր իմաստուն Յոդան՝ «Վախը ճանապարհ է բացում դեպի մութ կողմը։ Վախը ծնում է բարկություն, բարկությունը ծնում է ատելություն, ատելությունն էլ տառապանքների երաշխիքն է…»։

Երբ մենք տառապում ենք, մեզ թվում է, թե այդ տառապանքի պատճառը ինչ-որ մի բան է, ինչ-որ մեկը, բայց ոչ մենք։ Եվ միայն հաղթահարելով այդ զգացողությունը, մենք գիտակցում ենք, որ հենց մեր մեջ է բարկության պատճառը։ Աղբյուրը միշտ վախն է՝ կորցնել այն, ինչ մենք սիրում ենք, խոցելիության, անհայտի վախը։ Եթե ձեզ հաջողվում է գիտակցել դա, դուք կկարողանաք հաղթահարել ձեր բացասական զգացմունքները։

3. Մեր սովորությունները մեր ապագան են

Այն, ինչ դուք այսօր եք անում, վաղն էլ կանեք։ Մեր ապագա «Ես»-ը այսօրվա փոքր սովորությունների ու ամենօրյա գործողությունների արդյունքն է։ Եթե ամեն օր մեկ շաբաթվա ընթացքում կրկնեք նույնը, դուք կտեսնեք չնչին տարբերություն։ Եթե մեկ ամիս շարունակեք՝ թեթեւ փոփոխություն կտեսնեք։ Բայց եթե գործողությունները սովորություն դարձնեք ու կրկնեք մեկ, երկու, հինգ տարի՝ դուք ինքներդ ձեզ չեք ճանաչի։ Դուք բարձունքների կհասնեք տվյալ ոլորտում։ Դրա համար էլ երբեք մի թերագնահատեք փոքր քայլերի ուժը, նույնիսկ եթե վայրկենական արդյունք չեք տեսնում։

4. Զգացմունքները նույնպես մարզել է պետք

Մենք պարապում ենք ֆուտբոլ, սերտում գամմաները, երբեմն էլ մարզում ենք ճմռթված թուղթը ուղիղ աղբամանը նետելու հմտությունը։ Բայց մեր զգացմունքներն էլ մարզման կարիք ունեն։ Մենք կարող ենք մարզել համբերությունը, կարեկցանքը, բարությունը, նաեւ հումորի ու ինքնահեգնանքի զգացմունքը, սերը, քնքշությունը ու շատ այլ զգացմունքներ։

Մենք իդեալական չենք ծնվում, նաեւ չենք ծնվում մարդկային բոլոր թերություններով։ Մեր բնավորությունը իներտ չէ, այն ձեւավորվում է կյանքի ընթացքում, մենք կկարողանանք օրեցօր ավելի լավը դառնալ, եթե, իհարկե, դրա համար ջանքեր գործադրենք։

5. Աստծու վրա հույսդ դիր, բայց ինքդ էլ մի ծուլացիր

Կյանքում ոչ ոք մեզ ոչինչ պարտական չէ, նույնիսկ ծնողներն ու զուգընկերները չպետք է ապրեն հանուն մեզ։ Ոչ ոք մեր մասին հոգ չի տանի, բացի մեզնից, ու դա նորմալ է։ Հոյակապ է, եթե կա մարդ, որին կարելի է ապավինել բարդ իրավիճակներում։ Բայց պետք չէ հույսը դնել պատահականության կամ ընկերների օգնության վրա։ Չի կարելի ուրիշների վրա բարդել ձեր սեփական խնդիրների համար պատասխանատվությունը։

6. Կարեւոր է հենց ուղեւորությունը, ոչ թե նշանակման վայրը

Հաճախ հասնելով ցանկալիին՝ մենք ներքին դատարկություն ենք զգում: Պատճառն այն է, որ մարդն ավելի շատ գնահատում է խոչընդոտներտ, որոնք հաղթահարում է՝ արդյունք ստանալու համար, քան հենց վերջնական արդյունքը: Մենք իսկապես գնահատում ենք միայն այն, ինչի մեծ ջանքերի արդյունքում ենք հասել, կամ այն, ինչ արդեն կորցրել ենք: Եթե ստանաք այն, ինչ ուզում եք, այդ դեպքում ինչի մասի՞ն եք մտածելու: Այնպես որ՝ վայելեք ճանապարհը, եթե անգամ այն դժվար է:

7. Գործին՝ ժամանակ, զվարճանքին՝ ժամ

Ոմանք կարծում են, որ հանգիստն ու աշխատանքն անհամատեղելի բաներ են: Բայց հաճախ լավագույն մտքերը գալիս են, երբ մենք թուլացած ենք: Իսկ ի՞նչը կարող է ավելի լավ հանգիստ ու լիցքաթափում բերել, քան ծիծաղը: Այն մեզ երջանկացնում է: Կարեւոր է սովորել թուլանալ. հանգստին ժամանակ տրամադրեք, հանդիպեք ընկերների հետ եւ կտեսնեք, թե ինչ արդյունք կլինի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS