Խունկը հազվադեպ «Boswellia» կոչվող ծառի խեժն է: Այս ծառը տարածում ունի Արաբական թերակղզում: Խունկը տարբեր խեժերի հավաքական անվանումն է։ Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ։
Խնկի բույրը կանխում է օդում, ջրում և օրգանիզմում մանրէների բազմացումը: Խնկի ծուխը ոչնչացնում է բոլոր վիրուսներն ու ախտածին բակտերիաները միաժամանակ լինելով հզորագույն իմունախթանիչ։Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն:Խնկի բույրը նաև բարելավում է հիշողությունը:
Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»:Խունկն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ (ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ), կրոնական ծեսերի ժամանակ։ Զոհաբերությունների գարշահոտութ-յունը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում։ Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին։
Խունկի ծխումը քրիստոնեական եկեղեցին նվիրագործել է, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի թաղման հաջորդ օրը՝ այգուցին, գերեզմանին խունկ են վառել նրա անապական մարմինն օծելու համար (այս-տեղից՝ մահացածի շիրիմին խունկ ծխելու սովորույթը)։ Փոխաբերական իմաստով խորհրդանշում է անաղար-տություն և մաքրություն։