Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի անմեղ հարց․․․ Մի անմեղ հարց՝ «Իմ քայլը» դաշինքը ինչ ուժերից է բաղկացած․․․ Հա, մեկը Նիկոլի Քաղաքացիական պայմանագիրն է, բա մյո՞ւսը կամ մյուսնե՞րը․․․ Վիզս կտրեմ՝ հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել այն ուժը, որը ղռռալեն մտնելու է խորհրդարան դեկտեմբերի 9-ին․․․
Այսինքն թքած ունենք, թե ում հետ է որոշել համագործակցել Քաղաքացիական պայմանագիրը, ինչու է որոշել համագործակցել, ինչու է հենց այդ ուժին ընտրել որպես դաշնակից, ովքեր են այդ դաշնակիցները, ինչ գաղափարախոսություն ունեն, ինչու ենք ուզում նրանց բերել խորհրդարան․․․
Մի հատ անուն տվեք… Կներեք, սա է մեր հասարակության այսօրվա վիճակը․․․