Կնոջիցս զանգ ստացա, որ երեխան արդեն ծնվում է

Կնոջիցս զանգ ստացա,որ երեխան արդեն ծնվումէ:Շտապ դուրս եկա աշխատանքից,նստեցի մեքենան և սկսեցի վարել շատ բարձր արագության տակ, չթուլատրված հատվածով ձախ թեքվեցի:

Տեսա, որ իմ թեքվելու վայրից մոտ 30 մետր այն կողմ կանգնած է ՃՈ-ի մեքենա…Պատուհանը իջեցրեցի և բացատրեցի, թե ինչ իրավիճակ է ստեղծվել…Արձագանքն այսպիսին էր. «Քշիր դեպի տուն, մենք քո հետևից գալիս ենք»:

Եվ իսկապես,նրանք եկան հետևիցս,ես մտա տուն,վերցրեցի կնոջս,արդեն դուրս ենք գալիս բակից: Իսկ նրանք միացրեցին ազդանշանը և ինձանից առաջ անցան,արդյունքում ծննդատուն հասանք 7 րոպեում, իսկ եթե նրանք չլինեին,խցանումների պատճառով երևի մի ժամից ավել կտևեր…Ոստիկաններին մեծ գումար առաջարկեցի, բայց նրանք նեղացան, չվերցրեցին:

Ժպտալով ասացին.-Թող մնա մի ուրիշ անգամ: Շնորհակալ եմ, տղաներ: Ափսոս չհարցրեցի նրանց անունները, ժամանակ չունեի…Այնպես որ, մի պիտակավորեք մարդկանց…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS