Կնոջս հետ միասին ապրել ենք 12 տարի, 3 զավակ ենք ունեցել, բայց միայն ամուսնալուծվելիս իմացա, որ․․․Կնոջս հետ ապրել ենք 12 տարի: Ունենք 3 երեխա:Ժամանակի հետ միմյանց հանդեպ սառեցինք, իսկ հետո ես ուրիշ կնոջ հանդիպեցի: Սիրահարվեցի: Դե դա ինչպես է լինում…մեզ մոտ սիրավեպ սկսվեց, շատ աննկատ:Հանդիպում էինք երկար ժամանակ, իսկ հետո էլ մի օր ասաց.
-Կամ ամուսնալուծվում ես, կամ մենք բաժանվում ենք: Խոսեցի կնոջս հետ, որքան հնարավոր էր հանգիստ բացատրեցի:
Անսպասելի էր,բայց նա ոչ գոռաց, ոչ արտասվեց: Ասաց, որ կարող եմ հավաքել իրերս:Դասավորում եմ հագուստս, տեսնում եմ՝ նա էլ երեխաների իրերն է լցնում ճամպրուկի մեջ:Ասում է.
-Իսկ դու հույս ունեի՞ր, որ պիտի գնաս, հանգիստ ապրես,իսկ երեխաների մասին էլ միայն կիրակի օրերին հիշե՞ս: Ոչ, սիրելիս: Հիմա
դու ունես լիարժեք ընտանիք. ավելի լավ է, երեխաները դեռ քեզ հետ մնան:
Եթե ինձ լքում ես,անձնական կյանքս դասավորելու հնարավորություն տուր:Ասում է,իբր երեխաների համար պատասխանատվությունը պիտի հավասար կիսենք, չէ որ նրանք մեր երկուսինն են: Պարզվում է, այսքան տարի հրեշի հետ եմ ապրել. ինչպե՞ս մարդ կարող է լքել երեխաներին՝ անձնական կյանքը դասավորելու համար…Հիմա ինչպես այս ամենը բացատրեմ սիրելիիս: