Կնոջս շատ եմ սիրում, բայց մորս վրա չեմ կարողանում․․․Նենց արեց, կինս երեխուն վերցրեց գնաց. ահավոր դժբախտ եմ ինձ զգում

Կնոջս շատ եմ սիրում, բայց մորս վրա չեմ կարողանում․․․Նենց արեց, կինս երեխուն վերցրեց գնաց. ահավոր դժբախտ եմ ինձ զգում։ Կնոջս հետ սիրով ու համերաշխ զույգ ենք: Մենք միմյանց հետ խնդիր չունենք որպես ամուսիններ, իրար միշտ շատ լավ հասկացել ենք, սակայն մեր տանը միշտ լարված մթնոլորտ է: Մայրս ու կինս իրար չեն հասկանում, ամեն մանրուքից պատմություն են սարքում, վիճում ու տան մթնոլորտը ահավոր լարվում է:

Գալիս եմ տուն մի կողմից մայրս է սկսում բողոքել, մյուս կողմից կինս:Ես իհարկե հասկանում եմ, որ մայրս ցանկանում է իշխել կնոջս ու այնպես անել, որ կինս իր կանոններով ապրի, բայց կինս ընդդիմանում է: Մայրս շատ ուժեղ բնավորության տեր կին է ու կնոջս գա լուց ի վեր չի ցանկանում, որ տանն իրենից բացի այլ կին որևէ որոշում կայացնի:

Խոհանոցի մասին ընդհանրապես խոսք չկա, կինս խոհանոց չի մտնում, որովհետև մայրս թույլ չի տալիս: Յուրաքանչյուր բան, որը գն ում է կինս, կամ իր նախաձեռնությամբ է լինում, մայրս խորը քննադատության է ենթարկում: Իսկ դե երեխայի հարցում անցնում է բոլ որ սահմանները:

Այս ամենից հոգնած ու զզված, կինս օրեր առաջ վերցրեց տղայիս ու հեռացավ: Ու ես ոչինչ չկարողացա անել, ոանի որ չգիտեմ, ոնց պայքարել մարս դեմ ու նրան հասկացնել, որ ինձ դժբախտացնում է: Առանձին ապրել չեմ կարող, այդքան ֆինանս չունեմ, որ համ վարձ տամ, համ էլ ամբողջ ամիս ապրենք, իսկ կնոջս ու մորս միասին ապրելը մեկ տան մեջ անհնարին է դարձել:

Կարոտում եմ թե կնոջս թե տղայիս, բայց չգիտեմ ինչ անեմ: Ինձ աշխարհի ամենադժբախտ մարդն եմ զգում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS