Կնոջս ու երկու երեխաներիս հետ տեղափոխվել էինք Ռուսաստան՝ աշխատելու նպատակով, սակայն․․․

Կնոջս ու երկու երեխաներիս հետ տեղափոխվել էինք Ռուսաստան՝ աշխատելու նպատակով, սակայն․․․Չգիտեի, որ ստիպված կլինեմ հետ վերադառնալ

Ես Արտաշեսն եմ (անունը փոխված է), տեղահանվել եմ Արցախից։ Կնոջս ու երկու երեխաներիսհետ տեղափոխվել էինք Ռուսաստան՝ աշխատելու նպատակով, սակայն 2024-ին մեզ մոտհայտնաբերվեց դեղակայուն թոքային տուբերկուլոզ։ Վերադարձանք Հայաստան՝ բուժվելու համար։ Ստացիոնար բուժումն անցանք Թոքաբանության ազգային կենտրոնում։ Երբ բուժման փուլն ավարտվեց, մեզ պետք է դուրս գրեին, բայց չունեինք կացարան։ ԹԱԿ-ը մեզ թույլ տվեց ևս մի քանի օր մնալ, մինչ հարցը կլուծվեր։

Այդ ընթացքում ինձ այցելեցին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի սոցիալական աշխատողն ու հավասար խորհրդատուն։ Նր անք հավաքեցին անհրաժեշտ տվյալներն ու սկսեցին կացարանի հարցով քայլեր ձեռնարկել։ Սկզբում Աբովյանի կառույցներից պատա սխանեցին, որ չեն կարող աջակցել։ Տեղի համայնքապետարանն էլ չօգնեց։ Ես ընտանիքի միակ խնամակալն եմ, բայց հիվանդության պատճառով չէի կարող աշխատել։

Ստանում էի միայն հաշմանդամության թոշակ (36,000 դրամ) ու ԹԱԿ-ի աջակցությունը՝ 20,000 դրամ։ Մինչ այդ որևէ պետական աջակ ցությունից չէի օգտվել։ Իմ համաձայնությամբ կազմակերպությունը նամակ ուղարկեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախար արություն։

Քիչ անց մեր քաղաքի ՄՍԾ-ից կապ հաստատեցին, բայց երբ հարցրին՝ ինչու եմ ընտրել Վանաձորը, նշեցին, որ այդ շրջանը խոնավ է և ոչ ցանկալի նման հիվանդությամբ մարդու համար։ Այդ խոսքերը ինձ վիրավորեցին, ու ես որոշեցի հրաժարվել ցանկացած օգնություն ից։ Բայց սոցիալական աշխատողը չհանձնվեց։ Նրա հետևողական աշխատանքի արդյունքում մի քանի շաբաթ անց մեզ տրամադրվեց ժամանակավոր կացարան։

Ճիշտ է, կացարանը անմխիթար վիճակում էր՝ առանց կահույքի, ջեռուցման, կոտրված պատուհանով ու անսարք զուգարանով։ Բայց մեր կողքին կանգնած կազմակերպությունն աջակցեց նաև այդ հարցում։ Իրենք կազմակերպեցին կահույքի ձեռքբերումը, տեղափոխ ումը։ Մեզ խոստացան աջակցել նաև մնացած կարիքների հարցում՝ լվացքի մեքենա, սառնարան, անկողնային պարագաներ և այլն։

Ես շնորհակալ եմ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ին՝ ապրումակցման, հետևողական աշխատանքի և մարդկային վերաբեր մունքի համար։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS