Չնայած նրա ,որ սերը մեզ շրջապատում է ամենուրեք՝ ֆիլմերում,գրքերում, երգերում, իրական կյանքում հանդիպել իսկական սիրո ավաղ ոչ բոլորին է հաջողվում:
Կան մարդիկ ,ովքեր գիտակցելով այս տխուր իրականությունը, համակերպվում են այն քչով ,որ ունեն, մյուսները՝ փնտրում են իրենց միակին ամբողջ կյանքի ընթացքում ,բայց այդպես էլ մնում են մենակ:
Այս պատմության գլխավոր հերոսը բացառություն է…
Ուինստոն Խոուսը և նրա սիրելի Ջանեթը միասին ապրել են 33 տարի:Հարևաններիը տարակուսում էին՝ նայելով նրանց հարաբերություններին:
Այդքան տարիները ընթացքում ոչ ոք չէր տեսալ ,որ այդ զույգը վիճեր:Նրանք իդեալական սիրող զույգ էին…
Բայց 20 տարի առաջ նրանց միությունը խաթարվեց՝ Ջանեթը հանկարծակի մահացավ:Ուինստոնը տեղը չէր գտնում և որոշեց ինչ-որ բան անել իր կնոջ հիշատակին:
Նա սկսեց կաղնիներ տնկել:Բոլորին թվում էր ,որ սա ուղղակի զբաղմունք է՝ վիշտը մոռանալու:Որևէ մեկը լուրջ նշանակություն չէր տալիս նրա նախասիրությանը, մինչև….
6000 կաղնու տնկիներ էր տնկել ՈՒինստոնը,իր տանից ոչ շատ հեռու:
Միայն 20 տարի անց, հարևաններից մեկը,ով պատահաբար թռչելիս էր եղել օդապարիկով ,տեսել էր այն,ինչից ուղղակի ապշել էր:Այդ հսկայական պուրակի մեջտեղում բաց էր թողնված սրտանաման մի տարածք,որի կենտրոնում նարցիսներ էին աճում:
Մեզ թվում է մենք սիրո մասին ամեն ինչ գիտենք:Բայց լսելով այսպիսի պատմություններ ավելի ենք ըմբռնում այս զգացմունքի էությունը:Նույնիսկ բոլոր այն վատատեսները ,ովքեր համոզված են , որ չկա սեր, նայելով այս մարդու չարչարանքներին,մի պահ կկասկածեն…