Կոբզոնը մահանալուց առաջ ասել է, թե ռուսական շոու բիզնեսում ով է քաղցկեղով հիվանդ

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնը ուռուցքաբանության թեմայով հեռուստաշոուներից մեկի ժամանակ բացահայտել է, թե հայրենական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից ով է հիվանդ քաղցկեղով:

Ինչպես նշում է news.rambler.ru կայքը, Կոբզոնի ցանկում են հայտնվել երգահան Իգոր Կրուտոյը, դիզայներ Վալենտին Յուդաշկինը, երգիչ Ալեքսանդր Բույնովը, երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը:

Կոբզոնը, որը չի թաքցնում տևական ժամանակ քաղցկեղի դեմ պայքարը, մանրամասնել է, որ ինքը  պարբերաբար հետազոտվում է Մոսկվայի կլինիկաներից մեկում:

«Ընկերներիցս շատերին եմ խորհուրդ տվել այդ կլինիկան: Բույնովին, Ռոզենբաումին հենց այնտեղ են բուժել, Կրուտոյն այնտեղ հետազոտվել է Ամերիկայից վերադառնալուց հետո: Ռյումինան ևս այնտեղ է բուժվել: Կոչ եմ անում բոլորին հնարավորինս հաճախ հետազոտվել:

Դա հիվանդություն է, որը չի հանդուժում ինքնագործունեություն ու պրոֆեսիոնալ բուժման կարիք ունի: Շատերը հարցնում էին՝ ինչպե՞ս Վալենտին Յուդաշկինի հարազատները կարող էին չնկատել մետաստազների տարածումը: Պատճառն այն է, որ նա չէր հետազոտվում»,-անկեղծորեն ասել է Կոբզոնը:

Հայտնի է, որ Կրուտոյն ու Ռոզենբաումն արդեն պաշտոնապես հերքել են հիվանդության մասին տեղեկությունը:

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS