Կոմայից դուրս գալուց հետո 8 ամյա տղան մորը պատմեց, որ տեսել է Հիսուսին. Ոչ ոք չհավատաց մինչև տղան չպատմեց սա

Հյուսիսային Կարոլինայից մի կին գիրք է գրել, որում մանրամասնորեն նկարագրում է ավտովթարի հետևանքները, որի զոհ է դառնում իր ամուսինը, իսկ տղան հազիվ է փրկվում: Տղան պնդում է, որ ինքը մահացել է հետո են բժիշկները նրան վերադարձրել կյանք:

Լենդոն Ուիթլին 8 տարեկան էր, երբ այդ վթարը տեղի ունեցավ: Դա պատահել է 1997 թվականի հոկտեմբերին: Բժիշկների խոսքերով` նա երեք անգամ մահացել է. առաջին անգամ` վթարի վայրում, երկրորդ անգամ` շտապ օգնության մեքենայում և երրորդ անգամ` հիվանդանոցում:

Յուրաքանչյուր անգամ բժիշկներին հաջողվում է նրան կյանք վերադարձնել, բայց մինչ կարթնանար, Ուիթլին պատմել է, որ անդրշիրիմյան կյանքում է եղել: Նա տեսել է «ոսկե դարպասները», Հիսուսին, հրեշտակներին և իր ընտանիքի մահացած անդամներին: Ուիթլիի մայրը` Ջուլի Քեմփը, հիշում է պահը, երբ փորձել է իր 8-ամյա որդուն ասել, իր հայրը մահացել է: Նա հարցրել է.«Լեդոն, դու գիտես, թե որտե՞ղ է քո հայրը», իսկ տղան պատասխանել է.

«Այո՛,ես գիտեմ:Ես նրան երկնքում եմ տեսել»: Այնուհետև նա արեց ևս մեկ զարմանալի հայտարարություն. «Նա նայեց ինձ և ասաց»: Այստեղ նա կանգ առավ և շարունակեց «Օ՜, մայրիկ ես մոռացա քեզ ասել, որ տեսել եմ քո երկու ուրիշ երեխաներին»:

«Սկզբում ես չհասկացա, թե ինչ է նա ասում, իսկ հետո հիշեցի, որ մինչև Լենդոնի ծնվելը ես երկու երեխա էի վիժել: Մենք երբեք նրա ներկայությամբ չէին քննարկել այդ ամենը: Նա չգիտեր, որ մենք երկու երեխա ենք կորցրել մինչև իր ծնվելը»,- պատմում է կինը: Լենդոնը նաև ասել է, որ ինքն այդ երեխաներին ընդունել է որպես հարազատ եղբայր և քույր:

«Եսգիտեի,որ նրանք իմհարազատ եղբայներն են`չնայած ոչոք նրանցմասին ինձ չի պատմել:Պարզապես գտնվելով երկնքում` դուք ձեր մասին ամեն ինչ հասկանում եք»,-ասել է նա: Ավտովթարի արդյունքում Ուիթլին այժմ 23 մետաղական մասնիկներ ունի գլխում և նրա ձախ աչքը կուրացել է:

Նա հույս ունի,որ իր սեփական փորձըկօգնի ուրիշ մարդկանց հավատ ձեռք բերել:«Ես պարզապես ցանկանում եմ,որ մարդիկ հասկանան,որ Հիսուսն իրական է,կա դրախտ,հրեշտակներ և հետևենք Աստվածաշնչին,ապա կյանքն ավելի լավը կդառնա»,- վստահեցնում է Լենդոնը: Ջուլի Քեմփի գիրքը կոչվում է «Հավատն ունի իր պատճառները»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS