«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Պարոն Վարչապետ, երեկ Ազգային Ժողովում կատարվածը շատերիս կողմից որակվեց որպես ժողովրդի հանդեպ սաբոտաժի փորձ։
ՀՀԿ, Ծառուկյան դաշինք, ՀՅԴ խմբակցությունների 67 պատգամավորները մասնակից են դարձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շոուին, որն ավարտվեց ավելի շուտ, քան կարելի էր սպասել։
Ինչ խոսք, մայիսի 8 -ից սկսյալ, Ձեր վարկանիշը միմիայն բարձրանում է և Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քվեները, երեկվա ժողովրդական շտապ հավաքը դրա վառ ապացույցն են։ Սակայն մենք իրավունք չունենք թերագնահատելու ռևանշիստական ուժերին՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարմամբ։
Ուստի կոչ եմ անում օրենքով թույլատրելի բոլոր լծակները գործածել՝ մարդասպան Ռոբերտ Քոչարյանին կատարած հանցանքների համար բանտ ուղարկելու համար։
Անհրաժեշտ է ուսումնասիրել Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի անվան շուրջ պտտվող կոռուպցիոն դեպքերի մասին լուրերը։
Վիշապին հաղթելու միակ ճանապարհը գլխատելն է, պարոն Վարչապետ։
Հարգանքներով Արմեն Մկրտչյան»
Աղբյուրը՝ Ֆեյսբուք
Արմեն Մկրտչյան