Ձեզ ենք ներկայացնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառների մասին տեղեկատվություն, որը թույլ կտա որոշ չափով կանխարգելել ու նվազեցնել վերջինիս առաջացման հավանականությունը:
1. Հակաքրտինքային միջոցներ
Մեզանից յուրաքանչյուրն իր օրը սկսում է հակաքրտինքային (հոտազերծիչներ և քրտնազերծիչներ) միջոցների օգտագործումով՝ առանց մտածելու վերջինիս հետևանքների մասին: Եթե մարդը երկար ժամանակ օգտագործում է ալյումին պարունակող նման միջոցներ, ապա ալյումինը կուտակվում է մարդու օրգանիզմում և բարձրացնում կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Հակաքրտինքային միջոցների օգտագործման հետևանքով թևատակերում տեղի է ունենում ծակոտկիների խցանում, որի հետևանքով օրգնիզմից չեն կարողանում դուրս գալ թունավոր նյութերն ու դրա հետ զուգահեռ օրգանիզմ են ներթափանցում հակաքրտինքային միջոցների մեջ առկա մի շարք այլ նյութեր:
Վերջերս կատարված գիտական հետազոտությունները ցույց են տվել քաղցկեղի առաջացման ու հակաքրտինքային միջոցների կանոնավոր օգտագործման մեջ հստակ հարաբերակցությունը: Մասնագետները նշում են, որ քաղցկեղի առաջացման հավանականությունը ավելի է բարձրանում, երբ այն օգտագործում են մազահեռացումից անմիջապես հետո:
2. Պիրկ, սեղմող կրծկալները
Շատ բժիշկներ ու գիտնականներ կարծում են, որ պիրկ, սեղմող կրծկալները խախտում են ավշային հոսքը, որն էլ և բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանակնությունը, քանի որ օրգանիզմը չի կարողանում օրգանիզմից հեռացնել օրվա ընթացքում ստացված տոքսիներն ու նրանք սկսում են կուտակվել:
Մասնագետները պարզել են, որ ՝
• 24 ժամ կրծկալ կրող կանաց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը կազմում է 75%:
• Առանց կրծկալի քնելը կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում է մինչև 14%:
• Օրական 12 ժամից ավելի քիչ կրծկալ կրող կանաց մոտ կրծքի քաղցկեղի առաջացման հավանակությունը կազմում է 2%:
• Իսկ այն կանաց մոտ, ովքեր կրծկալ հազվադեպ են կրում կամ առհասարկ չեն կրում, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը կազմում է 0.6%:
Իսկ ճապոնացի գիտնականների կողմից կատարված մեկ այլ հետազտության արդյունքում պարզվել է, որ կրծկալի կրումը կարող է նվազեցնել կնոջ մելատոնինի մակարդակը 60%-ով: Նշենք, որ մելատոնին հորմունը սերտորեն կապված է մարդու քնի ու առույգության կարգավորող մեխանիզմի հետ, բացի այդ այն օժտված է հակաքաղցկեղային հատկություններով:
Աղբյուրը՝ fithacker.ru