Կրկին կրակոցներ Երևանում. Ով է այս ամենի հեղինակը

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։ Կրակոցների հետևանքով վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OA 816 համարանիշի ավտոմեքենաների կողային ապակիները։

Այս պահի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում տուժածներ չկան, սակայն ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք հիվանդանոցներոմ վիրավորում ստացած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS