Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանը, կարծես թե, ափսոսում է, որ չեզո-քություն է պահպանել։ Ակնհայտ էր, որ այս պատերազմը միայն Հայաստանի դեմ չէր, այն տարածաշրջանը նոր խաղացողներով լցնելու համար էր։
Ամեն դեպքում, տուժել ենք մենք՝ մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ, ինքնիշխանության կո-րուստ։ Այսինքն, քարտեզի ձևման ժամանակ հաշվի չեն նստելու մեր հետ։ Հարավում սպասենք լայնածավալ պատերազմի՝ այլ ուժերի ներգրավմամբ․․․

Արդյո՞ք կկարողանանք այդ պատերազմից պատմական շահեկան վիճակով դուրս գանք, դա կախված կլինի բացառապես օրվա իշխանությունից»։
