Հագուստի խանութի դիմաց ոտաբոբիկ մի 5 տարեկան երեխա էր կանգնած․ Մի կին մոտեցավ նրան ու ձեռքից բռնած մտավ ներս․ Խանութի աշխատակիցը շոկի մեջ էր․ Ամեն մարդ այդ քայլին չէր գնա․․․
Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր հագուստի խանութի դիմաց՝ նայելով պատո ւհանից և ցրտից դողում էր: Մի կին մոտեցավ նրան և ասաց.
-Փոքրիկ ջան, ինչու՞ ես այդքան լուրջ նայում պատուհանից:
-Ես Աստծուն խնդրում էի, որ ինձ մի զույգ կոշիկ նվիրի:

Կինը բռնեց նրա ձեռքից և մտավ խա նութ,աշխա տողին խնդրեց, որ 6 զույգ գուլպա բերի երեխայի համար: Հե-տո նա հարցրեց, արդյոք նրան կարող են ջուր և սրբիչ տալ: Աշխատողները կատարեցին խնդրանքը, կինը տա-րավ երեխային դեպի խանութի ետնամասը և, հանելով ձեռնոցները, իջավ ծնկների վրա, լվաց նրա ոտիկները և չորացրեց սրբիչով:
Երեխայի ոտքերին գուլպաներ հագցրեց, գնեց կոշիկներ և տոպրակի մեջ դնելով նաև գուլպաները՝ տվեց այն երեխային: Նա շոյեց երեխայի գլլուխը և ասաց.
-Փոքրիկ ջան, անկասկած դու հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:
Երբ նա պտտվեց, որ գնա, զար մացած տղան բռնեց նրա ձեռքից և, ար ցունքոտ աչքերով նայելով կնոջ դեմքին, ասաց.
-Դուք Աստծո կինն ե՞ք…
