Հագուստի խանութի վաճառողուհին նրան ասաց, որ «այդպիսի կանանց համար» հագուստ չունեն, իրենց խանութից օգտվում են
միայն նրբագեղ կանայք, իսկ այ, թե ինչ արեց տնօրե՜նը…Յուրաքանչյուր մարդ յուրօրինակ պատկերացում ունի գեղեցկության մա-
սին: Գեղեցիկ թե տգեղ, գեր թե նիհար, բոլորը պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան:Ցավոք, երբեմն վաճառասրահնե-
րում կարելի է հանդիպել կոպտության և անտակտության դրսևորումների:
Կինը մտավ հագուստի խանութ և զննելով տեսականին չգտավ իրեն անհրաժեշտ չափսի հագուստ: Նա խնդրեց աշխատակցուհուն
օգնել իրեն:Աշխատակցուհին ոտքից գլուխ նայեց կնոջը և ասաց, որ իրենց խանութում հագուստ է վաճառվում միայն նրբագեղ կա-
նանց համար, իսկ գեր կանանց համար ոչ մի հարմար բան չկա:
Եվ քմծիծաղ տալով առաջարկեց կնոջը գնալ մոտակա շուկան,մի-գուցե այնտեղ մի սավան գտնի իր «մսագունդը» ծածկելու համար:
Կինը քաղաքավարի խնդրեց նման տոնով չխոսել, սակայն ամբարտավան վաճառողուհին, ասաց. «Եթե ինչ որ բան դուր չի գալիս,
կարող եք լքել տարածքը»:
Կինը խիստ զայրացած խնդրեց կանչել ղեկավարին, իսկ վաճառողուհին շարունակեց կոպտել նրան, ասելով, որ ղեկավարը ամեն
պատահածի հետ լեզու չի թրջում:
-Ես այստեղ եմ, — հանկարծ լսվեց տնօրենի ձայնը, — ես լսում էի ձեր զրույցը, — և դառնալով աշխատակցուհուն ասաց,
-Պարզվում է, որ մոտակա շուկայում աշխատողուհու պահանջ կա, կարծում եմ այդ առաջարկը կհետաքրքրի, որովհետև այս խա-
նութը այլևս ձեր ծառայությունների կարիքը չունի, այս խանութում հագուստ վաճառվում է բոլոր կանանց համար, բայց աշխատել
այստեղ կարող են միայն բարեկիրթ և քաղաքավարի աշխատակիցներ, դուք ազատված եք աշխատանքից:
Իսկ կնոջը նա առաջարկեց խանութ գալ մեկ-երկու օրից,քանի որ խանութի տեսականին համալրվելու էր նաև մեծ չափսի հագուստ-
ներով: