Հադրութում այսօրվա դիվերսիոն խմբերի ոչնչացումը գրեթե ավարտված է. Հովհաննիսյան

Չունեմ տեղեկություն, թե որքան ժամանակով է հրադադարը ամրագրված, որքան այն կտևի՝ չեմ կարող ասել՝ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ հրադադարից հետո հա-կառակորդի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները պարզ կդառնան վաղը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին Հադրութում գրեթե ավարտված է այսօրվա դիվերսիոն խմբերի ոչնչացումը։Անդրադառնալով գերիների, դիակների փոխանակման գործընթացին՝ Հովհաննիսյանն ասաց․

«Պայմանավորվածության համաձայն՝ պետք է լինի Կարմիր խաչի ներկայացուցիչների աշխատանքը: Եթե այդպիսին չեղավ, մենք կկասեցնենք գործընթացը»

Տեսանյութը դիտեք ստորև՝

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS