Բողկը մանր խորանարդիկներով կտրատեք, լցրեք հրակայուն կաթսայի մեջ ու վրան շաքարավազ արեք:Եփեք ջեռոցում 2 ժամ: Ստացված զանգվածը տրորեք, քամեք, հյութը լցրեք ապակյա տարայի մեջ: Ընդունեք 1 թեյի գդալ, օրական 3-4 անգամ ուտելուց առաջ, և գիշերը` քնելուց առաջ:
Սև բողկի միջուկը փորեք, գոյացած փոսիկի մեջ մի փոքր մեղր լցրեք: Մի քանի ժամ անց բողկից հյութ դուրս կտա: Այն խմեք օրական 3 անգամ, 2-ական ճաշի գդալ: 4-14 տարեկան երեխաները` 1 ճաշի գդալ:
Հազի դեմ գիշերը` քնելուց առաջ, կարող եք խմել նաև նախապես 1 ճաշի գդալ մեղրը մեջը լուծած` 200 մլ տաք կաթ:
Եփած և ջեռոցում պատրաստած տանձերը շնչահեղձության ու ուժեղ հազի դեմ արդյունավետ մեթոդներ են: 1 բաժակ մանրացրած չոր տանձի վրա լցրեք 500 մլ ջուր, եփեք 20 րոպե: Թրմեք` փաթաթելով տաք շորով, 4 ժամ: Քամեք: Խմեք օրական 4 անգամ, 100-ական մլ, ուտելուց 30 րոպե առաջ:
Չոր հազի դեպքում կատարեք ինհալացիաներ:Մանրացրեք ու խառնեք 1-ական ճաշի գդալ էվկալիպտի, կալենդուլայի ծաղիկներ, մատուտակի (Соло́дка) արմատ ու վրան 200 մլ եռման ջուր լցրեք: 5-10 րոպե թրմեք, ապա շնչեք գոլորշին:
Փոքր երեխաներին ինհալացիա չի կարելի անել, դրանք խորհուրդ չեն տրվում նաև բարձր ջերմաստիճանի դեպքում:
Մանրացրեք 2 հասած բանանը, վրան 200 մլ տաք ջուր լցրեք, եռացրեք 10 րոպե:
Քամեք, ավելացրեք մեղր: Խմեք տաք վիճակում:
100 գրամ բողկի կամ գազարի թարմ քամած հյութը խառնեք 100 մլ կաթի կամ մեղրաջրի հետ:
Խմեք օրական 6 անգամ, 1-ական ճաշի գդալ:
Զգուշացում`հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին :Մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Միայն փորձառու բժիշկը կկարողանա ճիշտ ախտորոշել խնդիրն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru