«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անցած տարեվերջին դիմել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շահառու դառնալու համար։
Ուշագրավ է, որ Արշակյանը երկու բնակարան արդեն իսկ հայտարարագրել է և, փաստորեն, ևս մեկը ցանկանում է գնել, այն էլ՝ մատչելի պայմաններով։
Ինչևէ, հարկ է նկատել, որ այս կառավարության անդամները էականորեն տարբերվում են նախկիններից։
Վերջինները երբեք բնակարան չէին գնի հիպոթեքով, այն էլ՝ սոցիալական տարբեր ծրագրերով, այլ ամենաշքեղ բնակարանը կգնեին պետության միջոցներով կամ կխլեին ինչ-որ մեկից։