«Համարեք ահազանգ. Նիկոլն օգնության կարիք ունի». Նարեկ Այվազյան

Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համարեք ահազանգ, որ Նիկոլն օգնության կարիք ունի, որովհետև իրենց «ներսից» թուլանում է նրան պաշտպանելու ձգտումը, և կա մեկն, ով իրեն համարում է այս ամենի տերը՝ նպաստում է դրան, անկախ իր ադեկվատությունից, և փորձելու է խանգարել Նիկոլին նպատակները իրականացնելու հարցում։ Ոմանց «բերնի գոլը» ճանաչելու ու մտադրությունների մեխանիկան իմանալու հիման վրա ասեմ, որ պատրաստվեք։ ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք։

Վստահ եմ, որ իմ պես մտածողներ կամ զգացողներ կան։ Խնդրում եմ՝ այս ամենի հետ կապված ականջալուր լինեք։ Նիկոլի ԱԺ-ում ելույթի պոպուլիստական հատվածներն այլևս այն ուժը չեն ունենում, ինչպես որ առաջ էր, նույնիսկ անհետաքրքիր են դարձել շատերի համար, բայց իրավունք չունենք թույլ տալ, որ նրա որևէ ձախողում փորձի որևէ իրականության զգացումը կորցրած մեկը օգտագործել Նիկոլի ու շարունակվող հեղափոխության դեմ, որովհետև հիմա դա կաշխատի Հայաստանի դեմ ամենավատ հետևանքներով»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS