Համացանցում լայն քննարկման առարկա դարձած հարցի պատասխանը. Պարզաբանեց Փաշինյանի մամլո խոսնակը.

Irakanum.am-ը գրում է․

Հոկտեմբերի 14-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբի անդամ, արցախյան պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։ Հուղարկավորության արարողությանը ՀՀ կառավարության անդամների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը վրդովեցրել էր շատերին։ Սոցիալական ցանցերում չեն դադարում գրառումներն ու հարցադրումներն այն մասին, թե ինչու վարչապետը չի մասնակցել հուղարկավորությանը։

Irakanum.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ կառավարության ղեկավարը ներկա չէր Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը։ «Վարչապետը Արայիկ Խանդոյանի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտել է իր հրապարակային հայտարարությամբ, ու նաեւ նրա հուղարկավորությանը վարչապետի անունից ծաղկեպսակ ուղարկելով, սա էր կարեւորը»։ Դիտարկմանը, թե մասնակցությունը ըստ էության չի կարեւորվել, Արման Եղոյանը տվեց հետեւյալ պատասխանը․«Կարեւորը վարչապետի վերաբերմունքն է, իսկ այդ վերաբերմունքն ինչպես ասեցի արտահայտվել է հրապարակային եւ աներկբա»։

Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուր պանթեոնում տեղի է ունեցել ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորությունը: Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից։ Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS