Համացանցում հայտնվել է ֆեյսբուքի օգտատեր Սոֆի Ղազարյանի և Լևոն Քոչարյանի/Ռոբերտ Քոչարյանի որդու/ երկխոսությունը. Լևոնը Սոֆիին առաջարկում է հանդիպել և ՛՛լուծել հարցերը՛՛…

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Սոֆի Ղազարյանը, MediaNews-ի խմբագրություն է ուղարկել իր և Լևոն Քոչարանի երկխոսությունը:

Ինչպես պարզ է դառնում  նկարներից, խոսակցությունը սկսել է Լևոն Քոչարյանը, ով նախ ֆեյսբուքով է փորձել հաշիվ պահանջել օգտատիրոջ արած հրապարակումների համար, ապա առաջարկել է «դեմ դիմաց» հանդիպել:

«Եվս մեկ անգամ եմ զգուշացնում եղեք կոռեկտ, չափի մեջ, այլապես կարող եմ պատասխան պահանջել, այդ Ձեր արտահայտությունների համար».-գրել է Լևոն Քոչարյանը: Այնուհետև ավելացրել է. «եկեք հանդիպենք և դեմ դիմաց խոսենք, եթե դեմ չեք»:

Ի դեպ, որ Սոֆի Ղազարյանն ընդամենը 18 տարեկան է:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS