Համացանցում մեծ աղմուկ է առաջացրել Զախարովայի մեջբերումը ի պատասխան Նիկոլի

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով. «Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին.

«Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:

Նրա այս գրառումը իսկական փոթորիկ է առաջացրել: Բազմաթիվ հայեր պահանջում են Զախարովային հրաժարական տալ, բանը հասել է անգամ վիրավորանքներին ու հայհոյանքներին՝ Զախարովայի ու Ռուսաստանի վարած քաղաքականության հասցեին:


Գրառման մեկնաբանություններում ակտիվ է անգամ Զախարովան: Նա արդարանում է, թե իր գրառմամբ ոչ մեկին վիրավորել չի կամեցել, ընդհակառակը,
Փաշինյանի վերոնշյալ խոսքերն իր կարգախոսն են դարձել:

Ավելի ուշ, տեղի տալով հայ օգտատերերի ճնշմանը, Զախարովան խմբագրել է իր գրառումը՝ ավելի մեծ հատված մեջբերելով Փաշինյանի խոսքերից ու հավելելով. «Հատուկ ընդունակների համար նորից կրկնում եմ՝ ուժեղ է, պոզիտիվ, ընտիր:

Ինձ շատ դուր եկավ: Իսկ պրովոկատորներին միʹ լսեք»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS