Այս աղցանը կօգնի ձեզ նիհարել: Այն պետք է ուտել ընթրիքի ժամանակ, այլ ոչ թե դրա փոխարեն:
Հրաշք աղցանի բաղադրատոմսը. նույն քանակությամբ հում և եփած բազուկ վերցրեք, անցկացրեք քերիչով, խառնեք և մի քիչ կիտրոնի հյութ ավելացրեք: Աղցանը պետք է մի քանի ժամ թողնել սառնարանում: Օգտագործելուց առաջ ցածր յուղայնությամբ յոգուրտ կամ թթվասեր ավելացրեք: Ստանդարտ չափաբաժինը՝ 100-150գ:
Բազուկն ունի թուլացնող էֆեկտ, ինչի շնորհիվ հիանալի կերպով մաքրում է օրգանիզմը:
Սա արգելվում է օգտագործել այն դեպքում, եթե ունեք աղեստամոքսային տրակտի խնդիրներ կամ հաճախ եք ունենում փորլուծություն:
Աղցանը լավացնում է մարսողությունն ու նյութափոխանակությունը, պահպանում է դեմքի մաշկի թարմությունը, մաքրում է օրգանիզմը շլակներից և խոլեստերինից, ամրացնում է անոթները:
Բազուկը շատ ցածր կալորիականություն ունի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։