Համեղ, նուրբ շերատվոր խմոր պատրաստել կարելի է տարբեր բաղադրատոմսերով: Այսօր կներկայացնենք շատ պարզ և հեշտ տարբերակ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1կգ ալյուր, 800գ կարագ
- 2 ձու, 1թ.գ. աղ
- 2ճ.գ. 5-7% քացախ
- 350մլ սառը ջուր
Պատրաստման եղանակ.
Քերել կարագը՝ այն անդադար ալյուրի մեջ թաթախելով: Խառնել կարագն ու մաղած ալյուրը:
Խորը տարայի մեջ խառնել աղը, քացախը և ձուն: Ավելացնել սառը ջուրը և խառնել՝ մինչ միասեռ զանգված ստանալը:
Խառնել հեղուկ զանգվածն ու կարագ և ալյուրի խառնուրդը: Հեղուկը հարկավոր է քիչ-քիչ ավելացնել՝ անդադար ձեռքերով խառնելով:
Հունցել խմոր: Խմորից մեծ գունդ ձևավորել, բաժանել երկու հավասար մասի: Փաթաթել սննդային տոպրակով: Պահել սառնարանում առնվազն 2 ժամ:
Խոմրը պատրաստ է: Այն կարելի է օգտագործել ինչպես քաղցր, այնպես էլ աղի թխվածքների համար:
Բարի ախորժակ…