Բաղադրությունը`
300 գրամ կաղամբ
1 տուփ խեցգետնի ձողիկներ
1 վարունգ
200 գրամ եգիպտացորեն
200 գրամ մայոնեզ
սամիթ
ճյուղ կանաչ սոխ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Կաղամբը մանր և երկարությամբ կտրատել, վրան աղ ցանել և տրորել, որ ավելի հյութալի լինի։
2.Վարունգը և խեցգետնի ձողիկները կտրատել մանր։ Ավելացնել կաղամբի վրա։
3.Եգիպտացորենի ջուրը քամել և ավելացնել աղցանի վրա։ Այստեղ ավելացնել նաև մանր կտրատած սամիթը և կանաչ սոխը։ Համեմել սև պղպեղով։Խառնել մայոնեզով, մատուցել:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն